Հայաստանում նոր վարակի բռնկում կա. համաճարակաբան

Հայաստանում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք: Հիվանդությամբ վարակված անձանցից 88,2 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, որից 40 տոկոսը՝ 3-6 տարեկանները: Չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, սակայն գրանցվող դեպքերը չեն հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը և անհանգստացնող ցուցանիշներ չեն: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ ջրծաղիկը ակտիվանում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում:

«Նախորդ երկու տարվա համեմատ ունենք վարակի դեպքերի գրանցման աճ, սակայն այդ տարիներին, պայմանավորված համավարակային սահմանափակումներով, որի հետևանքով շատ չէր մարդկանց շփումը միմյանց հետ, հիվանդությունը չէր տարածվում: Վերլուծության տվյալների համաձայն՝ այժմ շատ են դեպքերը Երևան քաղաքում, Սյունիքի և Լոռու մարզերում: Այսինքն՝ քաղաքներում են գրանցվում շատ դեպքերը, քանի որ մարդկանց սերտ շփման համար քաղաքային պայմանները նպաստավոր են»,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին չի կարող տրամադրել նախորդ երկու տարիներին ջրծաղիկ հիվանդության արձանագրված դեպքերը: Ջրծաղիկը մեծ մասամբ գրանցվում է դպրոցահասակ և մանկապարտեզային տարիքի երեխաների շրջանում: Համաճարակաբանի խոսքով՝ այժմ վարակի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել նաև հիվանդության պարբերականությամբ. «Եթե 2018-ի հետ համեմատենք, ապա կարող ենք ասել, որ հիվանդության աճ չունենք: Իսկ այս տարի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել վարակի պարբերականությամբ. այն 3-4 տարի պարբերականությամբ աճ է գրանցում, հետո՝ մի քանի տարի նույն շեմի վրա մնում»: Հիվանդության գաղտնի շեմը տևում է 21 օր: Այն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն:

Ունի 99 տոկոս վարակելիություն: Անձը, գտնվելով փակ տարածքում ջրծաղիկով վարակված մեկ այլ անձի հետ, ամենայն հավանականությամբ կարող է վարակվել հիվանդությամբ, եթե մինչ այդ վարակված և առողջացած չի եղել: Այսինքն՝ եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում, և երկրորդ անգամ չի կրկնվում հիվանդությունը: ՀՎԿԱԿ-ի մասնագետը շեշտում է՝ ջրծաղիկ հիվանդության դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է բարդ հետևանքներ ունենալ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները