Ինչպես է IO հոգեբանությունն օգնում բիզնեսներին բազմազանություն ապահովել աշխատանքի ընդունման գործընթացում

Վերջերս Forbes պարբերականում հրապարակվել է Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ, CodeSignal ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ Նյութի բնօրինակի հղումը կարող եք գտնել հոդվածի վերջում։

Աշխատավայրը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր մտածողության, ինչպես նաև մարդկանց զգալու և նրանց հետ շփվելու վրա: Արդյունաբերա-կազմակերպչական (IO) հոգեբանությունը մարդու վարքագծի գիտական ուսումնասիրությունն է աշխատանքի համատեքստում, որը նպատակ ունի բարելավել աշխատանքային պայմանները բոլոր առումներով՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխատակիցների տեսանկյունից: Սա հատկապես կարևոր է այժմ, երբ կազմակերպությունները ձգտում են կիրառել բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ռազմավարություն իրենց աշխատանքի ընդունման գործելակերպում: IO հոգեբանության մեջ օգտագործվող հետևյալ գործիքները կարող են ընկերություններին ցույց տալ, թե ինչպես գիտությունը կարող է ապահովել ավելի արդար և նպաստավոր արդյունքներ՝ մրցունակ տաղանդների շուկայում աշխատանքի ընդունման DEI ռազմավարությունն իրագործելիս։ 

Աշխատանքի վերլուծություն

Աշխատանքի վերլուծությունը կազմակերպությունում որոշակի դերի համար պահանջվող պարտականությունները չափելուն և հասկանալուն ուղղված  գիտական մոտեցումն է: Օգտագործելով գիտությունը, այլ ոչ թե ներքին բնազդը կամ անհատների կարծիքը, ընկերությունները կարող են նվազեցնել աշխատանքի նկարագրությունից առաջացած կողմնակալությունը և համոզվել, որ որակավորված թեկնածուներին ոչինչ չի խոչընդոտի դիմել։ 

IO հոգեբանները կատարում են աշխատանքի վերլուծությունը KSAO չափանիշների միջոցով, ինչն իր մեջ ներառում է գիտելիքների, հմտությունների, կարողությունների և այլ հաջողություն ապահովող հատկանիշների վերլուծությունը։ Նրանք նաև փորձում են ներգրավել աշխատակիցների ներկայացուցչական ընտրանք, որը կարող է համարժեք կերպով արտացոլել թիմի բազմազան տեսակետներն ու փորձառությունները: Այնուհետև, IO հոգեբանները օգնում են կազմակերպությանն օգտագործել աշխատանքի վերլուծության արդյունքը՝ հավաքագրման պրակտիկաներին կառուցվածք և հետևողականություն ավելացնելու համար։ Այս գործընթացը ներառում է տարբեր բաղադրիչներ՝ սկսած աշխատանքի նկարագրությունը գրելուց մինչև հարցազրուցավարների վերապատրաստումը։ Աշխատանքի հստակ վերլուծություն ունենալը հիմք է աշխատանքի ճշգրիտ նկարագրություններ ստեղծելու համար, ինչն իր հերթին  թեկնածուներին առաջարկում է թափանցիկություն և օգնում է հավաքագրողներին և աշխատանքի ընդունող մենեջերներին համոզվել, որ նրանք թեկնածուների համապատասխանությունը գնահատելիս կենտրոնանում են միայն աշխատանքին առնչվող չափանիշների վրա։

Նախնական գնահատման հաստատում

Աշխատանքի ընդունմանը նախորդող շրջանի (pre-hire) գնահատումների օգտագործումը կարող է օգտակար լինել DEI ռազմավարության իրագործման համար: Այդ փուլում կարճ հեռախոսազանգի կամ ինքնակենսագրականի հիման վրա ընտրության փոխարինումը գնահատման մեթոդով գրեթե վերացնում է մարդկային կողմնակալության գործոնը։ Տասնամյակների հետազոտություններից մեզ հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը հակված է չափից ավելի վստահ լինել աշխատանքի ընդունելիս արդար որոշումներ կայացնելու իրենց կարողության մեջ: Գնահատումները ապահովում են բոլոր թեկնածուների հավասար հնարավորությունները՝ ցույց տալու իրենց համապատասխանությունը տվյալ դերին։ 

Հարց է առաջանում. արդյո՞ք գնահատման տվյալ մեթոդը անաչառ է և համապատասխանում է կազմակերպության առջև դրված նպատակներին։ IO հոգեբանությունն օգնում է պատասխանել այս հարցին։ IO մասնագետները վերապատրաստաված են ստուգելու նախնական գնահատումների համապատասխանությունը և գտնելու արդար ընտրության չափանիշներ, որպեսզի ապահովեն թեկնածուների ճշգրիտ գնահատում։

Համակարգված հարցազրույցների կազմում

Առանց տվյալների վրա հիմնված և համակարգված մոտեցման հարցազրույցների անցկացումը կարող է ենթարկվել մարդկային կողմնակալության ազդեցության, ինչն իր հերթին կհանգեցնի անհետևողական ընտրության և թեկնածուների համար տհաճ փորձառության։ Հարցազրուցավարների համար բոլորովին բնական է ցանկանալ կապեր հաստատել թեկնածուների հետ: Սակայն այն պահից, երբ մենք սկսում ենք ուղղորդող հարցեր տալ և առավելություն տալ մի թեկնածուին մյուսի նկատմամբ, մենք խեղաթյուրում ենք գնահատումը, ինչը մեծապես ազդում է թեկնածուների վրա։

IO հոգեբանությունը կարող է օգնել կազմակերպություններին իրենց հարցազրույցներն ավելի համակարգված դարձնել և հարցազրուցավարների վերապատրաստման նյութեր մշակել: Այդ գործընթացը կարող է ներառել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են.

  • հաստիքի կարևոր կողմերին անմիջականորեն առնչվող հարցերի փաթեթի մշակում և վերանայում,
  • յուրաքանչյուր հարցի համար վարկանշային սանդղակի ստեղծում,
  • ոլորտային նախապաշարմունքների մասին տեղեկացվածության բարձրացումը, և դրանք հարցազրույցից ու միավորների գնահատման գործընթացից հեռացնելուն միտված ռազմավարության մշակում:

IO հոգեբանության սկզբունքները և լավագույն փորձառությունն արժեքավոր են մարդկանց ներառող բիզնես-գործընթացներում ամուր հիմքեր ստեղծելու համար, քանի որ հենված են գիտության վրա, ինչը նվազեցնում է սուբյեկտիվությունը և մարդկային կողմնակալության գործոնը: Քանի որ 2022 թվականին կազմակերպությունները ձգտում են իրագործել իրենց DEI-ի նպատակները, IO հոգեբանությունը կարող է օգնել նրանց ապահովել հավաքագրման և աշխատանքի ընդունման նպաստավոր վերջնարդյունքներ։

Հեղինակ՝ Տիգրան Սլոյան, Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ, CodeSignal ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն 

Հոդվածի բնօրինակը՝ https://bit.ly/38cr3VQ

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները