Huawei-ը հեռանկարներ է տեսնում էներգետիկ բիզնեսի զարգացման մեջ

3dnews.ru-ն գրում է, որ ինչպես գիտենք Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների պատժամիջոցները զգալիորեն հարվածել են Huawei Technologies-ին սմարթֆոնների և կապի ցանցերի բազային կայանների վաճառքի առումով, սակայն չինական հսկան գտել է նոր նիշեր հետագա զարգացման և ժամանակակից սարքավորումների մատակարարման համար։ Այդ իմաստով էներգետիկ ոլորտը ժամանակակից դժվարին պայմաններում ընկերության համար դարձել է բիզնեսը փրկելու միջոց։

Անցյալ տարվա հունիսին Huawei-ին հաջողվել է իր էներգետիկ համակարգի բաղադրիչների արտադրության և մատակարարման բիզնեսը՝ Huawei Digital Power ընկերությունը, դարձնել անկախ բիզնես միավոր: Ըստ ընկերության ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ղեկավար Բոհամ Սունի` չինական հսկան արդեն իսկ համաշխարհային առաջատարն է արևային մարտկոցների վրա հիմնված էլեկտրամատակարարման համակարգերում օգտագործվող ինվերտորների արտադրության մեջ: Սկզբում Huawei-ն արտադրել է դրանք սեփական բազային կայաններն ինքնավար հզորությամբ սարքավորելու համար, սակայն այժմ սկսել է արևային կայաններ մատակարարել հաճախորդների լայն շրջանակներին։ Ասիական տարածաշրջանում Huawei-ի էներգետիկ համակարգերի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, ասել է ընկերության ներկայացուցիչը։

2021 թվականին, պատժամիջոցների լծի տակ ընկնելով, Huawei Technologies-ի ընդհանուր եկամուտները նվազել էին 28,5%-ով, սակայն էներգետիկ բիզնեսը ցույց է տվել եկամուտների աճ 30%-ով, և այս տարի էլ այն պահպանելու է նման դինամիկան։ Ստորաբաժանումն ունի շուրջ 6000 հոգանոց աշխատակազմ, իսկ թվով 12 համապատասխան պրոֆիլի հետազոտական ​​կենտրոնները ցրված են Չինաստանում, Ասիայում և Եվրոպայում։ Այժմ Սինգապուրի, Ինդոնեզիայի և Կամբոջայի արևային էլեկտրակայաններն ակտիվորեն օգտագործում են Huawei-ի լուծումները, և բրենդի պրոֆիլային արտադրանքները մեծ պահանջարկ ունեն տարածաշրջանում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները