Լավ լուր՝ Ռուսաստան մեկնողների համար
Ռուսաստանը չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները օդային և ծովային տրանսպորտով ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
2022 թվականի հունիսի 14-ից ՌԴ–ն չեղարկում է ծովային անցակետերով և ավիատրանսպորտով ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար գործող հակահամաճարակային սահմանափակումները։
Նշենք, որ այժմ ՌԴ մուտք գործելիս օտարերկրացիները պարտավոր են ներկայացնել բացասական արդյունքով ՊՇՌ թեստ` արված ոչ ավելի, քան 48 ժամ առաջ։