Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Հունիսի 05-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հունիսի 4-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: