Այսօր ամուսնանում է 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթը
Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր ամուսնանում է 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթը: «Զինվորի տուն ընտանիքում տոն է։ Մենք մեր առաքելությունը կատարված ենք համարում, երբ մեր տղաներին տեսնում ենք երջանիկ», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Դավիթը մեր կուրսի լավագույն տղա սովորողներից էր: Հիշում եմ Դավթից առաջին տպավորությունը, երբ ցանկացած տեղ մտնում է հաճելի աղմուկ է ստեղծվում: Հենց սկզբից շատ ջերմ հարաբերություն ենք ունեցել , եղել ենք շատ ընկերակա:» , – պատմում է ընտրյալը՝ Ռոզան: