Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 006-ի:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 329 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 76 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 621 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 15:
Կորոնավիրուսի հետևանքով ոչ ոք չի մահացել, մահացածների ընդհանուր թիվը 8625 է: