Կյանքից հեռացավ անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը՝ Աննա Դավթյանը

Մելինե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը ՝ Աննա Դավթյանը:

«Խորը ցավով տեղեկացա սիրելի, բարի , ուժեղ ԱՆՆԱՅԻՍ մահվան մասին։ Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել ՀԱՐԱԶԱՏԻ, ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐ կորստի դեպքում։
Իր մարդկային բարությամբ, կնոջ քաջությամբ, իմաստությամբ, լավ մայր , Աստծո հավատքով, անկեղծությամբ , բոլորի կողմից սիրված ու հարգված էր։
Վշտակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներիս, մերձավորներին։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Աննայի հոգին և սփոփանք շնորհի մեզ՝ բոլորիս:
Քույրիկս ննջի խաղաղությամբ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԵԺԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հովհաննեսը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին , Սյունիքի մարզի քաղաք Կապանի Աշոտավան բանավանում, Խաչատրյանների ընտանիքում
Առաջին դասարանն հաճախել է Աշոտավան բանավանում, թիվ 2 գիշերօթիկ դպրոցում , ավարտելուց հետո տեղափոխվել է Կապանի թիվ 1 դպրոց, ավարտել և կրթությունը շարունակել Կապանի Ճարտարագիտական քոլեջում՝ կապի բաժնում։

Պատմում է Հովհաննեսի ուսուցչուհին՝ Լուսինե Բալայանը.
-Մի օր իմ դասարան մտավ արտահայտիչ աչքերով, վառ շրթունքներով, զարմանալի գրավիչ ժպիտով մի փոքրիկ։ Ծանոթացանք, միանգամից յուրօրինակ երանգ հաղորդեց դասարանին, դարձավ բոլորիս սիրելին՝ մեր Հովոն։ Անչափ բարի, սիրում էր երգել, հիանալի կատարում էր իր դերը բեմում, օգնում էր բոլորին․․․ Ների՛ր, տղաս, եթե ինչ-որ վարժութուն կամ խնդիր լուծել եմ պարտադրել, ցանկացել եմ, որ ավելին սովորես, բայց ես քեզ ներարկել եմ սիրելու արվեստը, իսկ քեզնից ինձ է մնացել մի պտղունց բարություն։ Անհնար է պատկերացնել, որ չկաս, որ միացել ես քաջերի աստղաբույլին ու դարձել կենդանի պատմություն:
2019թ. հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայության անցավ Հադրութի առաջին պաշտպանական գնդում։ Անմիջապես աչքի է ընկնում պարտաճանաչությամբ, տոկունությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ։ Գործուղվում է Հոկտեմբերյանի ռազմաուսումնական զորամաս, երկու ամիս հետո վերադառնում իր զորամասը՝ որպես սերժանտ։ Անմիջապես կարգվում է դիրքի ավագ։
2020թ. սեպտեմբերի 27-ից պատերազմի առաջին գծում է հայտնվում։ Հադրութի շրջափակումից դուրս գալով՝ մի գիշերվա մեջ անտառներով 50 կմ անցնելով՝ հասնում են Մարտունու շրջան, դիրքավորվում։ Կարողանում են դիմագրավել և հետ շպրտել թշնամու ութ տասնյակից ավելի անդամ ունեցող ջոկատին։ Պատերազմական թեժ իրավիճակում նրան նշանակում են դասակի հրամանատարի տեղակալ։ Մարտերի ընթացքում ոտքից վիրավորվում է, սակայն չի թողնում դիրքը, ընկերներին։

2020թ. նոյեմբերի 10-ին, հրադադարի օրը, դիրքերի հրետակոծման ժամանակ, Հովիկը և հրամանատարը հերոսաբար զոհվում են…
Շատ էր խոսում ծնողների հետ, ոչնչից չէր դժգոհում։ Փոշմանել էր, որ չէր արժևորել սովորելը, ասում էր, որ ծառայությունից հետո կուղղի այդ սխալը։ Հայրը պատմում է, որ ուրախությամբ է զորակոչվել բանակ, նույնիսկ չի ասել վիրավորվելու մասին: Երբ հարցրել է, թե չի՞ վախենում, զարմացել է՝ ինչի՞ց պիտի վախենամ։ Մարտական ընկերները պատմում են նրա խիզախության, ընկերասիրության մասին։ Ամենադժվար պահին անգամ կատակում էր։ Ասում են, որ շրջապատը համովացնող տղա էր Հովոն։

Հովհաննեսը լուսապսակ բարձունքներում է, միացել է հավերժի ճամփորդներին։ Կկարողանա՞նք այնպես ապրել ու արարել, որ արժանի լինենք նրանց..
Հովհաննես Վրեժի Խաչատրյանի աճյունը ամփոփված Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջի հուշահամալիրում ( եղբայրական պանթեոնում)»։

դիտվել է 43928 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները