Հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով

Հայաստանում հուլիսի 1-ից մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի բացառապես անկանխիկ եղանակով, եթե կատարվեն կանխիկով, ապա այդ գործարքները կարող են ճանաչվել առոչինչ, անվավեր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:

2022-ի հունվարին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո մի շարք գործարքների դիմաց վճարումը պետք է իրականացվի անկանխիկ ձևով: Սա վերաբերում է օրինակ գույքի օտարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ 500 հազար դրամը:

«Այդ կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքները կատարվեն անկանխիկ եղանակով: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, ապա դա կհանգեցնի գործարքի առոչնչ լինելուն: Սա նշանակում է, որ այդ գործարքը կլինի ի սկզբանե անվավեր, կհամարվի չկնքված և չի հանգեցնի այն իրավական հետևանքներին, որոնց նպատակ են ունեցել կողմերը հասնել գործարքը կնքելիս»,-ասաց փոխնախարարը:

Այս պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել կիրառել այդ գործարքի առոչինչ լինելու հետևանքները: Սա նշանակում է, որ, եթե դատարանը գտնի, որ գործարքն առոչինչ է, ապա գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը կամ, եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացածի արժեքը դրամով: «Այդ կարգավորումը գործելու է նաև այն դեպքերում, երբ գործարքը մասնատվում է և մաս-մաս է վճարվում՝ օրենքի պահանջներից խուսափելու համար: Այդ դեպքում նույնպես գործարքը կհամարվի առոչինչ»,-ընդգծեց Թումանյանցը:

Բացի այդ նախագծով հստակեցվել է, որ տնտեսավարող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում՝ բացառությամբ կրպակների: Իսկ ինչ վերաբերում է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների՝ օրինակ էլեկտրոնային դրամապանակների միջոցով անկանխիկ վճարման ընդունմանը, ապա տնտեսավարող սուբյեկտները դրանով կարող են վճարումներ ընդունել՝ իրենց ցանկությամբ:

ՔՊ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը փոխանցեց քաղաքացիների մտահոգությունը, բողոքները. գյուղական բնակավայրերում չկան սարքավորումներ, որ օրինակ թոշակառուները կարողանան քարտերով վճարել և սահմանված չափով գումարի հետվերադարձի հնարավորություն ստանալ: Փոխնախարարն ասաց, որ նախագիծը և ընդհանուր օրենքը որոշակի չափով այդ հարցը լուծում է, եթե խոսքը 300 հազարից ավել գումարով գործարքի մասին է: Եթե այդպիսի գործարք է իրականացվում, ապա POS տերմինալ ունենալը պարտադիր պայման է, հակառակ դեպքում ՊԵԿ-ը կտուգանի տնտեսավարողին:

դիտվել է 555 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները