«Մամ, անկողինս սարքի, քնեմ, մրսում եմ». երազից հետո մայրը որդու մասունքները գտել է

«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները տարածեցին նաև սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։ Հիշեցնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար։ Դեռեւս այս տարվա փետրվար ամսին ինձ էին դիմել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր իրենց դժգոհությունն էին արտահայտել ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշման վերաբերյալ։ Ամիսներ շարունակ զբաղվել եմ խնդրով, պաշտոնական գրագրություն ունեցել: Եւ վերջերս ՀՀ գլխավոր դատախազից ստացել եմ բացատրություն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որի քննարկման արդյունքում Կոտայքի մարզի դատախազի կողմից որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին: Օրերս տեղեկացա, որ փաստաբանը դատական կարգով բողոքարկել է նաեւ քննիչի ու դատախազի որոշումները: Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի հուլիսի 1-ին։ Ինչ է սա նշանակում. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները նկուղի գետնին քարշ տալով տեղափոխելը (մարմիններն անարգելը) ու նկուղում առանց համապատախան պայմանների պոլիէթիլենային տոպրակներով պահելը մնացել է անպատիժ: Դատախազներն ու քննիչները հանցանք չեն տեսել այդ գործողություններում: Իսկ գերատեսչական թիվ մեկ պատասխանատու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը միայն ներողոթյուն խնդրեց կատարվածի համար: 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մոր՝ Նաիրա Մարգարյանի խոսքերն եմ հիշում մեր հանդիպման ժամանակ, եւ տողերը կանգնում են կոկորդիս. «Տղայիս տեսա երազում: Հին շինություն էր՝ սպիտակ պատերով, դուռը բացեցի, մութ սենյակում գետնին նստած էր տղաս։ Ասաց. «Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ...»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ... Հետևողական եմ լինելու, պիտի պատժվեն մեր հերոսների աճյուններն անարգողները ներքևից վերև՝ ամենավերև:

դիտվել է 2236 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները