«Վեոլիա Ջուր»-ը զգուշացնում է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ջրի մաքրման կայանում առաջացած տեխնիկական խնդիրներով պայմանավորված, հունիսի 11-ից միչև հունիսի 20-ը Սյունիքի մարզի՝
- Ագարակ քաղաքում,
- Մեղրի քաղաքի՝ Մ.Օհանջանյան, Զ.Անդրանիկ, Մրգանուշ, Փարամազի, Գործարանային, Արաքսաշեն և Կառուցողների փողոցներում,
- Կարճևան գյուղում
- Ագարակի Պղնձամոլիբդենային գործարանում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: