Fly Arna-ն պետք է կենտրոնանա նաև տուրիստական ուղղությունների զարգացման վրա

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, ինչը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել տուրիզմը, ավելացնել տուրիստական հոսքերը:

Նման տեսակետ հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ Fly Arna-ի գործունեության ազդարարման պաշտոնական միջոցառմանը՝ առաջին օդանավի Հայաստան վայրէջք կատարելուց հետո:

Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է: Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը:

«Կառավարության որոշումը՝ մասնակցել այս ծրագրին, կայացվել է այն ակնկալիքով, որ մենք ստեղծում ենք ոչ միայն ընկերություն, որն իր անվան մեջ կրելու է հայկական ազգային անվանում, այլև մեծ ակնկալիքներ ենք ունեցել, որ ավիացիայի ոլորտում մենք կստեղծենք, կբարձրացնենք ստանդարտներն ու չափորոշիչները և հպարտորեն կկարողանանք օրինակելի ավիաընկերություն ստանալ, որն իրապես կարող է օրինակ ծառայել այլ, նույնիսկ միջազգային ընկերությունների համար: Fly Arna-ն, վստահ եմ, որ կարող է և պետք է այս ձգտումն ունենա»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ն տարիների ընթացքում ունեցել է չիրացված պոտենցիալ տուրիզմի ոլորտում, որը պայմանավորված է եղել շատ հանգամանքներով, այդ թվում՝ ավտոհաղորդակցությամբ: «Եվ ես վստահ եմ, որ Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների վրա, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, որոնք հնարավորություններ կստեղծեն տուրիզմը դեպի Հայաստան ավելացնելու և զարգացնելու ուղղությամբ»,-ասաց Ավինյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, խոսելով ազգային ավիափոխադրողի ծրագրի կյանքի կոչման համար իրագործված աշխատանքի, հաջողության գրավականի մասին, ընդգծեց, որ դրա համար դեռ ջանասիրություն ու աշխատասիրություն է պահանջվում: Ըստ նրա՝ հաջողված ազգային ավիափոխադրող ստեղծելու կարևոր նախապայմանը ուժեղ կառավարումն է, որը ճգնաժամերից խույս չի տա և անգամ ճգնաժամերի ընթացքում շահույթ կհետապնդի և անվտանգության բարձր չափորոշիչներ կունենա: Ռևազյանը խոսեց նաև ռազմավարության մշակման մասին՝ համոզելու «Էյր Արաբիա»-ի գործադիր տնօրենին՝ Հայաստանում ներդրում կատարելու համար, ապա՝ այդ երազանքը իրականություն է դարձել: Նա մեծապես կարևոր մրցակցային և ապահով լինելը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի խոսքով, երբ սկսել էին հայկական ազգային ավիաուղիներ ստեղծելու ծրագիրը, իրենց առաջ դրել էին մի քանի խնդիր՝ ստեղծել իրապես մրցունակ տնտեսական միավոր, որը հիմնված կլինի փորձված, կենսունակ մոդելի վրա: Անդրադառնալով հարցին, թե ինչու են որոշել օտարերկրյա ընկերության հետ համատեղ իրականացնել ծրագիրը՝ նա ասաց. «Այդ թվում, որովհետև «Էյր Արաբիա»-ի մեր գործընկերներն ունեն նշված կենսունակ մոդելի տարիների հաջողված փորձ: Եվ դա Fly Arna-ի մրցունակության գրավականներից մեկն է»:

Նա մեծապես կարևորեց ապահովության և անվտանգության չափանիշները: « Շուկայում գործող այլ ընկերությունների հետ միասին մեր նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանից դուրս հնարավորինս շատ ուղղություններով ճամփորդելը պետք է դառնա հնարավորինս արագ, անվտանգ և մատչելի»,-ասաց Փափազյանը՝ վստահեցնելով, որ Fly Arna-ի թռիչքների աշխարհագրությունը, հաճախականությունն իր հետ ընդլայնելու է Հայաստանի տնտեսական հնարավորությունները:

Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսի խոսքով՝ «Էյր Արաբիա»-ն ամենաապահով, լավ կառավարվող ավիաընկերություններից է աշխարհում: «Մենք հիանալի գործընկեր ունենք և լավ մոդել»,-ասաց Փրայսին՝ շնորհակալություն հայտնելով նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ աջակցության համար:

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ցույց տվեց իր տոմսը՝ ասելով, որ ընկերության առաջին օդանավի առաջին ուղևորն է եղել: «Ձեր երկիրը հիանալի ստրատեգիական դիրք ունի՝ կապելու Եվրոպան Արևելքին»,-նկատեց Ադել Ալ Ալին:

Ըստ նրա՝ Հայաստանում շատ երիտասարդ կրթված մարդիկ կան, և, այսպիսով` Fly Arna-ի գործարկումով հնարավոր կլինի զարգացնել զբոսաշրջության ոլորտը, շատ աշխատատեղեր ստեղծել: Նա նշեց՝ իրենք ուրախ են այդ ամենի մասը լինելով և ամեն հնարավոր բան կանեն:

Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում հունիսի 10-ին, իսկ առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասին Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ
Ամենաընթերցվածները