Վլադիկավկազում 35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին

Որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսել է նրանից, որ կեսգիշերին 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին։ Ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, ինչի պատճառով Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։

Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարձակվողը բերման է ենթարկվել և տեղափոխվել նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վիրավորվել է։ Այնուհետև հիվանդանոց են եկել նաև Գրիգորյանի հարազատները։ Մասնավորապես նրա թոռը միջանցքում տեսել է պապու վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել ոտքից ու մեջքից։ Բժիշկները Օսմանովին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն մինչ Օսմանովը սպասում էր շտապօգնության սենյակում, Գրիգորյանի որդին հարվածել է նրա կրծքավանդակին և որովայնին։ Այնուհետ Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է երիտասարդի վրա։ Ոստիկանության աշխատակցին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։

Օսմանովին փրկել չի հաջողվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Tert.am-ի տեղեկություններով՝ Օսմանովի սպանության կասկածյալներից մեկը նրա թոռան ընկերն է:

 

դիտվել է 1442 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները