Դատական նիստերն իշխանության կողմից ուղղորդված բեմականացում են՝ կանխորոշված արդյունքներով. Ավետիք Չալաբյանը՝ Արմավիր ՔԿՀ-ից

168.am-ի հարցերին պատասխանել է «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, որը մայիսի 14-ից գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում:

– Պարո՛ն Չալաբյան, մայիսի 14-ից անազատության մեջ եք. ինքներդ դատարանի այս որոշումը պայմանավորել եք իշխանության նպատակով՝ պայքարի թեժ փուլում ընդդիմադիր գործչին մեկուսացնել, բայց ինչո՞ւ հենց Ձեզ. այս փուլում իշխանությանը քննադատում են շատերը, հետևապես՝ ինչո՞վ է հենց Ձեր քննադատությունը վտանգավոր այս իշխանության համար։

– Չեմ կարծում, որ իշխանությունը հենց ինձ է միայն փորձում մեկուսացնել։ Ինձ հետ նույն կալանավայրում այժմ գտնվում են տասնյակից ավելի քաղբանտարկյալներ՝ մեկը մյուսից շինծու և անհեթեթ մեղադրանքներով։ Սակայն ամբողջ երկիրը բանտերում լցնել չի հաջողվելու, բանտերում հայտնվածների փոխարեն՝ գալու են նորերը, և, ի վերջո, այս «ժողովրդավար» իշխանության ստի և կեղծիքի մեքենան փուլ է գալու։

 Ձեզ մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը 01.07.2022թ ուժի մեջ մտնող նոր քրօրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվելու։ Չնայած դրան՝ դատարանը որոշեց բավարարել երկամսյա կալանքի միջնորդությունը: Արդյո՞ք սա էլ լրացուցիչ փաստ չէ, որ հենց իշխանություններն իրավապահ մարմինների և դատարանի ձեռամբ ձեզ պատժելու նպատակ են հետապնդում։շ

– Այո՛, այդ հոդվածը, որով ինձ թվացյալ արարք է մեղադրվում, արդեն իսկ ապաքրեականացված է, այն նաև ակնհայտ հակասահմանադրական բնույթ ունի, ու մեր քրեական օրենսգրքում հայտնվել է տառացիորեն մեկ տարի առաջ քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու նպատակով։

Թե՛ դատախազությունը, և թե՛ դատարանը դա հիանալի հասկանում են, սակայն ենթադրաբար վերևից իջեցված պատվեր են կատարում, ինչ-որ չափով նույնիսկ սեփական կամքին հակառակ։ Սա արդեն իսկ հակառակ արդյունք է տվել, և որքան շատ այս իշխանությունը համառի, այնքան ավելի է այն խայտառակվելու, ես դրանում կասկած չունեմ։ Իսկ մեր պաշտպանական թիմն էլ օգտվելու է թե ՄԻԵԴ-ին, և թե միջազգային կառույցներին դիմելու բոլոր հնարավորություններից։

 Ձեր կալանավորումն առաջացրեց հանրային մեծ դժգոհություն, ինչին հետևեց ինչպես անձամբ Արցախի նախագահի, ԱԺ նախագահի ու քաղաքական վերնախավի, այնպես էլ Հայաստանից ու արտերկրից բազմաթիվ հայտնի և արժանավոր գործիչների կոչը՝ ոչ թե դատարաններին, որ արդարադատություն իրականացնեն, այլ հենց ՀՀ իշխանությանը՝ Ձեզ կալանքից ազատելու պահանջով. արդյո՞ք թեկուզ այս հանգամանքը չի վկայում, որ հայ հանրությունը վստահ է՝ մեր երկրում դատական իշխանությունն անկախ չէ, և, որ Ձեզ դատում է ոչ թե դատարանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը։

– Մինչ այժմ ես մասնակցել եմ երկու դատական նիստերի, և, իմ ընկալմամբ, դրանք արդարադատության հետ աղերս չունեին, ընդամենը բեմականացում էին՝ կանխորոշված արդյունքով, ինչպես հաճախ է պատահում այս իշխանության նախաձեռնությունների հետ։ Որևէ կասկած չունեմ, որ սա իշխանության կողմից նախատեսված և ուղղորդվող գործընթաց է, դրա բազմաթիվ ապացույցները մենք պատեհ պահին կներկայացնենք։

– Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո առաջինը հարվածի տակ հայտնվեցին զինվորականները և, ըստ պետության անվտանգային հարցերով զբաղվող մասնագետների, Փաշինյանն առաջինը գլխատեց բանակը, ինչին հաջորդեց պատերազմն ու պարտությունը։ Դուք ևս կանգնած եք բանակի կողքին, Ձեր մեկուսացումն արդյո՞ք տեղավորվում է բանակը գլխատելու համատեքստում։

– Ես դա առնվազն չէի բացառի, հաշվի առնելով, որ իմ գործունեությունը հիմնականում ուղղված է մեր բանակի, Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգերի արդիականացմանը։

 – Մեր պետության անվտանգության ապահովման վերաբերյալ օրերս Ձեր հրապարակած հոդվածում կոչ էիք արել լծվել հայրենիքում հայահավաքի գործին։ Տևական ժամանակ Ռուսաստանում ապրելուց հետո Դուք վերադարձել եք հայրենիք, ինչպես պնդում եք՝ Ձեր կարողությունները հայրենիքին ի նպաստ դնելու նպատակով: Ձեր նկատմամբ կիրառված, Ձեր փաստաբանների բնորոշմամբ՝ ապօրինի քրեական հետապնդումը և այդ հիմքով Ձեզ ազատությունից զրկելն արդյո՞ք զգուշացում չի լինի հայրենիք վերադառնալու նպատակներ ունեցող անձանց համար։ Հնարավո՞ր է, որ վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր կարող ուժերը չվերադառնան այլևս Հայաստան, ավելին՝ ավելանա հայրենիքը լքելու ցանկություն ունեցողների թիվը:

– Կարծում եմ, որ ուղիղ հակառակը տեղի կունենա՝ թե իմ, և թե մեր ամբողջ թիմի պայքարն օրինակ կդառնա բազմահազար մեր հայրենակիցների համար, ցույց կտա, որ նույնիսկ փորձությունների և զրկանքների ենթարկվելով՝ կարելի է համակարգված գործողություններով ոչ միայն հասնել արդարության, այլև արմատապես փոխել իրականությունը հայրենիքում՝ այն դարձնելով ավելի ազատ, արդար և անվտանգ

– Հայրենիքի հզորացումը ենթադրում է նաև տվյալ պահի իշխանության հետ ինչ-որ չափով նաև համագործակցություն. 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող հայկական երկու պետություններից 32 հազարը թողած իշխանության հետ այդ նույն հայրենիքը հզորացնելու հարցում համագործակցություն արդյո՞ք հնարավոր է: Եթե ոչ՝ ինչպե՞ս եք պատկերացնում հայահավաքը, մասնավորապես, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։

– Հայահավաքը հնարավոր է նույնիսկ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, բայց այն տեղի է ունենում ավելի շատ ի հեճուկս, քան շնորհիվ այս իշխանության, մեր ընտանիքի դեպքը դրա օրինակն է։

Փաշինյանի իշխանությունը, սակայն, հավերժ չէ, նրա ավարտից հետո հայահավաքը պետք է իրականություն դարձնել, մեր երկիրը հզոր ներհոսքի և ստեղծարար վերելքի սուր կարիք ունի, և ցանկացած հաջորդ իշխանություն պետք է ոչ միայն գիտակցի այդ հրամայականը, այլև կոնկրետ ջանքեր գործադրի այն իրականություն դարձնելու համար։

 Իսկ հնարավո՞ր է՝ Դուք էլ հեռանաք Հայաստանից՝ մարդու համար շատ թանկ բանից՝ ազատությունից այլևս չզրկվելու համար, կամ որոշեք դադարեցնել Ձեր ակտիվ հանրային և քաղաքական գործունեությունը։

– Մեր ընտանիքը Հայաստան է վերադարձել պատերազմի առաջին իսկ օրը՝ սեփական երկրին օգտակար լինելու և նրա պաշտպանությանը մասնակցելու հստակ վճռականությամբ, նույնիսկ ազատության ժամանակավոր կորուստն այդ վճռականության վրա չէր կարող ազդել, կամ էլ որևէ կերպ փոխել այն խորը կապվածությունը, որը մենք ունենք մեր երկրի հետ։ Ուստի, հեռանալու փոխարեն, մենք կմնանք և կպայքարենք, այլապես վտարանդու «ազատությունը» ցանկացած բանտից վատ է։

Աղավնի Սուքիասյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասին Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ
Ամենաընթերցվածները