Չալաբյանին զուտ քաղաքական դրդապատճառով են կալանավորել. Հրանտ Խաչատրյան

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Օրերս դատախազը մերժեց Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները:

Հայաստանի Գերագույն խորհրդի, Հայաստանի Ազգային ժողովի երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը համարում է, որ Չալաբյանին զուտ քաղաքական դրդապատճառով են կալանավորել.

«Չալաբյանը հայակենտրոն մտածողություն ունեցող և հայանպաստ գործով զբաղվող եզակի անձնավորություններից մեկն է, և իր վերլուծություններն ու գործողությունները տրամագծորեն հակառակ են Հայաստանի իշխանությունների ներկա վարքագծին։ Քաղաքականություն չեմ ասում, քանի որ Հայաստանի իշխանությունները ինքնուրույն քաղաքականություն չեն վարում, նրանք ավելի շատ փորձում են երկու լարի վրա խաղալ, բայց դա էլ չի ստացվում որովհետև իրենց մոտ պատեհապաշտություն է ավելի շատ։ Ունեն մտքներում դրված նպատակ՝ գնացքից թռչելը ներկայիս պայմաններում, բայց ոչ մի ինքնուրույն հաշվարկ, ռեսուրսների գնահատում, առավել ևս ռեսուրսների ավելացման խնդիր չեն դնում։ Իսկ Չալաբյանը դա վաղուց մտածված, շարադրած, ծրագրերի վերածած իրականացնում էր։

Ես նույնիսկ Չալաբյանին անձնապես ծանոթ չեմ, թեթև նամակագրություն է եղել իմ և իր միջև, բայց ես հետևել եմ իր գործունեությանը և միշտ մտածել եմ, որ առիթի դեպքում պետք է անպայման նրա հետ համագործակցել, իսկ այժմ առիթ եղավ, որ պետք է նրան սատարել և օգնել այս վիճակում, և ես չզլացա։ Խորհուրդ կտամ մյուսներին էլ՝ չզլանալ և սատարել Չալաբյանին։ Հենց վերադարձավ, անպայման ծանոթանալու եմ իր հետ»։

Մարիամ Նալբանդյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ամենաընթերցվածները