Չափազանց կարևոր են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները


ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում նոյեմբերի 18-ին կայացավ «Հայաստանը և վերափոխվող Մերձավոր Արևելքը» թեմայով գիտաժողով՝ նվիրված ժամանակակից Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների քննարկմանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահա Դեսուկին և այլոք:

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ հայ և եգիպտացի գիտնականների միջև առկա են շատ խորը կապեր, և համագործակցությունը հասել է բարձր մակարդակի:

«Պատահական չէ, որ մեր բարեկամական երկրի ներկայացուցիչներն այս դահլիճում են և միասին փորձում են վերլուծել, հասկանալ այն բարդ գործընթացները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում: Սա նշանակում է, որ մենք ունենք գիտական և բարեկամական շատ խոր կապեր եգիպտացի գիտնականների հետ»,- ասաց Սաֆրաստյանը:

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի կարծիքով` Հայաստանի համար չափազանց կարևոր է հաշվի առնել այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում:

«Մերձավոր Արևելքի երկրներում ունենք բավականին զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ձևավորվել են Հայոց ցեղասպանությունից հետո, ինչպես նաև մշակութային վիթխարի ժառանգություն: Այս բոլոր գործոններով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքի ցանկացած փոփոխություն խիստ հետաքրքիր է մեզ համար: Կարծում եմ, այս առումով ուշագրավ է Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությունը՝ պարբերաբար կազմակերպել այս կարգի միջոցառումներ, որոնք շատ օգտակար են երկրում Մերձավոր Արևելքի գործընթացները ավելի լավ ընկալելու, ինչպես նաև մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը ճշգրտելու համար»,- նշեց Սուվարյանը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները