2 օրում 14 ահազանգ
Հունիսի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ և Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում, Կոտայքի մարզի Արզական, Զովունի, Կամարիս և Վերին Պտղնի, Արարատի մարզի Բարձրաշեն, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար, 1 գյուրզա, 10 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: