Երեք երեխայի մայրը փորձել է ինքնասպանութուն գործել սոցիալական խնդիրների պատճառով

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելիս են եղել Կիևյան կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գևորգ Մնացականյանն ու Դավիթ Մադոյանը կարողացել են օպերատիվորեն հասնել նշված վայր և այդ կնոջը մեծ դժվարությամբ բռնել ու վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում այդ կնոջ ազգականը ասում էր. «Կինը, ով մեր հարազատներից է, 33 տարեկան է: 3 երեխա ունի իր խնամքին: Սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել, բայց լավ էր, մեզ քաղաքացիներն ասացին, որ ինչ-որ երկու պարեկ, որոնցից մեկը՝ վտանգելով իր կյանքը, անցել է վտանգավոր եզրագիծն ու մեր հարազատին փրկել: Թող նման դեպքեր երբեք չլինեն:

Բոլորս էլ ունենք սոցիալական խնդիրներ ու անլուծելի խնդիր չկա: Նորից ուզում ենք մեր շնորհակալական խոսքն ուղղել պարեկներին»:

Պարեկների ուղեկցությամբ 33-ամյա կինը տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 681 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները