Արթուր Քարտաշյանը տեղափոխվում է Նիկոսիայի «Օլիմպիակոս»
Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի Նիկոսիայի «Օլիմպիակոսում»: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Նշվում է, որ հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
25-ամյա պաշտպանը «Փյունիկի» սան է, որի գլխավոր թիմում 108 խաղ է անցկացրել և 3 տիտղոս նվաճել: Նախորդ մրցաշրջանում Արթուրը ելույթ է ունեցել «Սևանի» և «Նոայի» կազմում: Հայաստանի հավաքականում Քարտաշյանն անցկացրած 1 խաղում 1 գոլ է խփել: