Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)։
Այսօր ժամը 19:00-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում, բոլոր ընկերներիս նույնպես խնդրում եմ գալ այնտեղ:
Լինելու եմ, որովհետև Հայաստանում կատարվողն անընդունելի է, որովհետև այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել, որովհետև եթե հիմա չլինեմ, հետո ինձ չեմ կարողանալու պատասխան տալ` ինչու չեմ եղել:
19:00-ին կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում»: