Դատարանն Արթուր Դանիելյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանից: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Դատարանն Արթուր Դանիելյանին պարտավորեցրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի` իրեն պատկանող անձնական էջում կատարված հրապարակմամբ արված վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Հրաչյա Հակոբյանից, ինչպես նաև ` զրպարտության (500.000 դրամ) և վիրավորական արտահայտության համար (100.000 դրամ) բռնագանձել նյութական փոխհատուցում: