Հզոր պետության հիմքը հիմնավոր կրթությունն է. Արման Վարդանյան

Հունիսի 17-ին տեղի ունեցավ «Ժամանակակից հասարակությունը թվայնացման պայմաններում. ժամանակի մարտահրավերներ» միջազգային գիտագործնական համաժողովը, որը կազմակերպվել էր Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի առթիվ։

Գիտաժողովի հանդիսավոր մասի բացմանը ողջույնի իր խոսքն ասաց Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ  երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը։

 

«Ցանկանում եմ ողջունել բոլոր մասնակիցներին։ 

Մենք բոլորս ցանկանում ենք ունենալ ուժեղ, հզոր պետություն։ Եվ, ինչպես արդեն ապացուցվել է, հզոր պետության հիմքը հիմնավոր կրթությունն է։ Մեր մասնաճյուղի գործունեությունը շատ կարևոր է ինչպես մեր երկրի ու ժողովրդի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Մեր ուսանողները, կարելի է ասել, հայ֊ռուսական հարաբերությունների ակտիվ լոբբիստներ են։ Բոլոր միջոցառումներում (կարծում եմ՝ մեր կոլեգաները կհաստատեն) նրանց ակտիվ մասնակցությունը ակնհայտ է»,-ասաց Վարդանյանը։

Արման Վարդանյանի խոսքով՝ դասավանդող անձնակազմի դերը նույնպես ահռելի է այս հարցում, որովհետև կրթությունը իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչներ։

 «Կրթությունը ոչ միայն գիտությունն է, այլ նաև ուսանողի, անհատի պատասխանատվությունն է իր երկրի, ժողովրդի առջև։ Այդ պատճառով՝ ես հատկապես ուզում եմ ընդգծել մեր անձնակազմի ջանքերը, ցանկանում եմ նշել, որ վերջին մի քանի տարվա ընթացքում մեր ԲՈՒՀ֊ը բարեփոխվել է, ինչի համար  երախտագիտությունս եմ հայտնում մեր պրոֆեսիոնալ անձնակազմին, որոնցից շատերն այժմ ներկա են, մեր գործընկերներին, որոնք միշտ մեզ հետ են և ցանկացած իրավիճակում փորձում են օգնել իրենց ռեսուրսներով։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել, հաջողություն և բազում հաղթանակներ մաղթել, քանի որ ամենակարևոր հաղթանակը ուսման մեջ հաղթանակն է, և պետության հիմքը, ինչպես նշեցի, կրթված հասարակությունն է՝ այն հասարակությունը, որը հասկանում է՝ ուր է գնում պետությունը, ինչին պետք է ձգտել, և ինչպես հասնել այդ ամենին։ Հենց դրա համար է աշխատում մեր պրոֆեսիոնալ անձնակազմը։ Շնորհավորում եմ,  մաղթում եմ նոր հաղթանակներ ու հաջողություններ և հույս եմ հայտնում, որ այն թվերը, որոնք այսօր բարձրաձայնեց Թամարա Ռազմիկովնան, ամեն տարի կաճեն։ Շնորհակալ եմ։ Հաջողություն եմ մաղթում»,- իր խոսքը եզրափակեց Արման Վարդանյանը։

    
դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները