Հաստիքային միավոր սահմանված չէ. ԱՆ պարզաբանումը՝ Գյումրիի ՔԿԱԳ-ի աշխատակիցներին 6 ամիս աշխատավարձ չտալու մասին

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմի՝ շուրջ 6 ամիս աշխատավարձ չստանալու փաստը։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.

Ի պատասխան՝ Գյումրու ՔԿԱԳ-ի վերաբերյալ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության՝ հայտնում ենք հետևյալը․

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշմամբ հաստատվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնող սպասարկման կենտրոնների ցանկը, նստավայրերը և հաստիքային միավորները /77 հաստիքային միավոր, որից 11 մասնագետը՝ բարձր լեռնային վայրերում/: Նշված որոշմամբ Գյումրի քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնողների համար հաստիքային միավոր սահմանված չէ։

Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2022 թվականի 2022 թվականի փետրվարի 10-ի N 151-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2022 թվականի ծախսերի կատարման նորմատիվները։ Վերոնշյալ որոշումներով սահմանված նորմատիվներին և հաստիքային միավորների թվաքանակին համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար Արդարադատության նախարարության կողմից փոխանցվում են գումարները տեղական ինքնակառավարման մարմիններին։

Վերը նշված որոշմամբ, Գյումրու հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատակիցներին վարձատրություն ապահովելու համար փոխանցում չի իրականացվել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունիսի 1-ից Գյումրու հանրային ծառայության միասնական գրասենյակի թվով 4 աշխատակիցներ ներգրավվել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունում որպես փորձագետներ և վերջիններիս վարձատրությունը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Տես նաև՝ «Փաստ». Ինչո՞ւ Գյումրու ՔԿԱԳ-ում 6 ամիս աշխատավարձ չեն ստացել

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները