Ավստրալիայում կկառուցվի «արևի մաշկով» առաջին օֆիսային շենքը

Cursorinfo.co.il-ն գրում է, որ Մելբուռնում կառուցվելիք 40 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ շենքն ամբողջությամբ ծածկված կլինի 1182 արևային մարտկոցներով, ինչը կօգնի վերացնել տարեկան մոտ 70 տոննա ածխաթթու գազի արտանետումները:

Ավստրալիայում արևային մաշկ ունեցող առաջին գրասենյակային շենքի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի, ինչը համարվում է վերականգնվող էներգիայի կարևոր իրադարձություն: Այս մասին հայտնում է Independent-ը։

 

Արևային մարտկոցներն ունեն նույն հաստությունը, ինչ սովորական ապակին և օգտագործում են «բարակ թաղանթով ֆոտոգալվանային մոդուլ»՝ արևային էներգիայից այն քանակի  էլեկտրաէներգիա ստանալու համար, որը կբավարարի ութ հարկանի շենքը սնուցելու համար:

Neoscape ծրագրի ղեկավարն ասել է, որ շենքը «ESD-ի (էկոլոգիական կայուն դիզայն) նոր նշաձող կսահմանի գրասենյակային շենքերի համար՝ թույլ տալով շենքերի արևային ֆասադները ինտեգրել ամբողջ Վիկտորիայով»: Գերմանական Ավանսիս ֆիրմայի կողմից արտադրված Skala Solar Leather արևային մարտկոցները ունեն տարբեր չափեր և գույներ, հենց դրանք էլ կարող են օգտագործվել տարբեր շենքերի և շինարարական նախագծերում:

 

«Արտոնագրված գունային տեխնոլոգիայի շնորհիվ գունային սպեկտրը տատանվում է մետաքսյա հարթ փայլատ երանգից մինչև ինտենսիվ, լույսից կախված գունային գրադիենտների վրա», - գրված է ընկերության կայքում:

Այդ տեխնոլոգիան արդեն կիրառվել է Եվրոպայում հասարակական, առևտրային և բնակելի շենքերում, սակայն ամբողջական տեսքով առաջին անգամ դա արվելու է Ավստրալիայում, որը արևային էներգիայի համաշխարհային առաջատարներից մեկն է։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները