Չալաբյանի դեմ կալանքը կիրառել են որպես պատիժ. Ժաննա Ալեքսանյան

Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրության հիման վրա` դրա հրապարակման հաջորդ օրը։

Օրերս հրապարակվեց Գագիկ Ջհանգիրյանի` առանց իր իմացության ու համաձայնության կատարված ձայնագրությունը, որում նա խոստովանում է մի քանի դրվագով արդարադատությանը խառնվելու մեջ։ Անցել է չորս օր, բայց անգամ գործ չի հարուցվել։
 
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ երկու դեպքում էլ պետք չէ կալանքը կիրառել որպես խափանման միջոց.

«Ջհանգիրյանի գաղտնալսումը դատախազությունը 2 օր առաջ է ուղարկել Քննչական կոմիտե, որպեսզի քննություն կատարվի: Եվ առանց քննության չեն կարող Ջհանգիրյանին կալանավորել: Ես չգիտեմ՝ դատարանն ինչ եզրահանգման է գալու, հանցակազմ տեսնելու է, թե չի տեսնելու, բայց ամեն դեպքում, չեմ կարծում, որ կալանքը պետք է կիրառել՝ առանց խափանման միջոցի փոփոխության:

Իսկ Չալաբյանի դեպքի վերաբերյալ մենք մեր կայքում հրապարակումներ ունենք: Մենք պետք է սպասենք, տեսնենք ինչ հիմնավորումներ կներկայացվեն քննության ընթացքում, բայց ինքս՝ որպես իրավապաշտպան, դեմ եմ Չալաբյանի կալանավորմանը: Ես կարծում եմ, որ բացարձակապես կարիք չկար նրան կալանավորելու, առավել ևս, եթե հիմքն այն է, որ նա կարող էր ազդել քննության ընթացքի վրա: Հայաստանում սովորաբար կալանքը կիրառում են որպես պատիժ, և ես կասկածներ ունեմ, որ Չալաբյանի դեմ հենց որպես պատիժ են կիրառել կալանքը, կարող էին և չկալանավորել: Ես կարծում եմ, որ Չալաբյանը պետք է ազատության մեջ լինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: 

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները