Արցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա

Shtigen Group-ը կատարեց առաջին քայլը՝ «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում 12 արևային ջրատաքացուցիչ տեղադրելով արցախյան տարբեր բնակավայրերում։

27 հունիսի, 2022 / Երևան

Shtigen Group-ի տրամադրած 12 արևային ջրատաքացուցիչների տեղադրումն Արցախում ավարտվեց։ Ծրագիրը կյանքի կոչվեց «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է նորագույն էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group ընկերությունների խումբը։ 

«Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։

«Մեր նպատակն է հասնել այն հանգրվանին, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արևային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես մենք կապահովենք Արցախի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, այսինքն՝ թշնամու ոտնձգությունների պատճառով տեղի ունեցող գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը ոչ միայն կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ, այլև չի ծանրաբեռնի էլեկտրացանցը, և չեն լինի հոսանքազրկումներ»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«Արևածագ Արցախում» նախագծի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլին՝ կոչ անելով մեր հայրենակիցներին և առհասարակ աշխարհին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ոչ միայն հետպատերազմյան բնակավայրի վերականգնմանը, այլև արևային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայրի պահպանմանն ու մոլորակի ռեսուրսների խնայմանը։

Shtigen Group-ն արևային ջրատաքացուցիչները տրամադրել և տեղադրել է անվճար՝ Արցախ գործուղելով իր մասնագետներին։ Շահառուների ցուցակը կազմվել է՝ այս փուլում առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին։ Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։

«Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական խոշոր ներդրում, ահռելի ջանքեր և աննահանջ հետևողականություն պահանջող ծրագիր ենք նախաձեռնել։ Բայցև վստահ ենք, որ ռազմավարական նշանակության այս նախագիծն իրագործելի է, և իրագործումն սկսում ենք մեր վճռական քայլով»,- նշում է Հայկ Շեկյանը։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, կարող են կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով։

Shtigen Group-ը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։  Shtigen Group-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 500 խոշոր հարկատուներից։ 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները