Բաքուն պատասխանեց Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա օնլայն ասուլիսում արտահայտած մտքերին։
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ կարդում ենք․ «Փաշինյանի կողմից ամսի քսանյոթի օնլայն ասուլիսում հնչեցրած մի շարք մտքերը, կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման հետ, հարցականի տակ է դնում այդ երկրի՝ տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու ձգտումը»։