Արման Վարդանյանը պարգևատրեց Գ.Վ.Պլեխանովի անվան համալսարանի ուսանող, Քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Սարգսյանին

Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում այսօր տոնական տրամադրություն էր: Բուհի ուսանողադասախոսական անձնակազմը մեծ ուրախությամբ սպասում էր 18-ամյա ուսանող Ռոբերտ Սարգսյանին, ով Սոչիում հունիսի 6-12-ը կայացած Քիք-բոքսինգի աշխարհի գավաթի առաջնությանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ընդգրկված էր 17-18 տարեկանների 74-76 քաշային խմբում:

‹‹Անսահման ուրախ ենք և երջանիկ, որ Ռոբերտի նման ուսանող ունենք, ով պատվով ներկայացրեց Հայաստանը. նրա շնորհիվ մեր ազգային դրոշը ծածանվեց Սոչիում կայացած Քիք-բոքսինգի  աշխարհի գավաթի առաջնությունում››,-այսպիսի խոսքերով Ռոբերտին ողջունեց համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը:  

 

Ռոբերտին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ ու մեծ հաղթանակներ:

«Հոգաբարձուների խորհրդի կողմից շնորհավորում եմ բոլորիս այս մեծ հաղթանակի առթիվ: Ուրախ եմ, որ նոր սերնդի մարզիկները կոտրում են հանրության մեջ ձևավորված այն  կարծրատիպը, որ սպորտսմենների մոտ առավել զարգացած է ֆիզիկական ուժը, քան ինտելեկտը: Նոր սերունդը ապացուցում է, որ  ինտելեկտը և ուժը միասին  անհաղթելի են և կարող են նվաճել ցանկացած բարձունք»,-իր խոսքում նշեց Արման Վարդանյանը: 

Նա Ռոբերտին հանձնեց Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից պատրաստված մոտիվացիոն նվերները, որոնք հնարավորություն կտան նրան ավելի խորացնել իր մասնագիտական գիտելիքները:

«Ռինգ մտել էի միմիայն հաղթելու նպատակով: Սկզբում անհանգստանում էի, սակայն հետո հաղթահարեցի այն՝ կենտրոնանալով մարզչիս հրահանգների վրա:

Եզրափակիչ մենամարտի ժամանակ հակառակորդս ռուս էր, առաջին ռաունդի 20-րդ վայրկյանում նրան նոկաուտի ենթարկեցի»,-իր խոսքում ասաց Ռոբերտ Սարգսյանը:  

 

Ռոբերտը շուրջ 12 տարի է զբաղվում է բոքսով, վերջին 5 տարին՝ քիք-բոքսինգով: Նա մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող այլ առաջնությունների:

«Սեպտեմբերին Իտալիայում տեղի է ունենալու քիք-բոքսինգի աշխարհի առաջնություն, հոկտեմբերին՝ Թուրքիայում:  Պատրաստվում եմ մասնակցել դրանց,-ավելացրեց նա:

Ռոբերտ Սարգսյանի համար մեծ կարևորություն ունի նաև կրթությունը. «Շնորհակալություն եմ հայտնում Գ. Վ. Պլեխանովի անվան համալսարանի ղեկավարությանը: Իմ հետագա կրթությունը շարունակելու եմ այստեղ,  հաղթանակներ եմ գրանցելու  թե′ սպորտի, թե′ կրթության ոլորտներում»: 

 
      
դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները