«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք». ի՞նչ է ասում Արայիկ Հարությունյանը

Այսօր Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Բերձորում արցախցիների ապրելու հնարավորությունը շատ քիչ է համարում։

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում», — ասաց Արցախի նախագահը։

Աղավնոյի հետ կապված` ԱՀ նախագահն ասաց, թե շարունակում են բանակցությունները։

«Այդ հարցը դեռ չի քննարկվել, բանակցում ենք։ Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ Աղավնոյի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, թե Աղավնոյի հարցը չեն քննարկում, բանակցություններ են տանում։

Նա խոստովանեց՝ ինքն էլ է դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։

«Ես ինքս կողմ չեմ, մայիսի 18-ը եղել է իմ կյանքի հերթական ծանր օրերիցի մեկը, որովհետև Լաչինն ազատագրող ու Լաչինի միջանցքով առաջին խումբը, որ անցել է 1992 թվականի մայիսի 18-ին, ես էլ եմ եղել, բայց ասյօր մեր երկրի ճակատագիրն ավելի կարևոր է, քան՝ էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը, խնդրեմ, եկեք, հավաքվենք, որոշենք։ Անվտանգության խորհրդով քննարկել ենք ու ամենաճիշտը դա ենք համարել, ծածուկ ոչ մեկը ոչ մի բան չի արել։ Եթե մեր որոշումը չեղարկում ենք, հայտարարենք այդ մասին առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակիչներին, որովհետև իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները չեն պատասխան տալու, մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու ամենածանր պտուղները, որը հավանական եմ համարում»,- ընգծեց ԱՀ նախագահը։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները