Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը

Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի և գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ցորենի և գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որևէ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում: Վրաստանի իշխանությունները ցորենի և գարու արտահանման արգելք սահմանելու որոշումն ընդունել են հունիսի վերջին: Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը: Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից արտահանել Վրաստանում արտադրված եգիպտացորենը: Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա՝ Թուրքիա (16 հազար դոլարի) և 40 տոննա՝ Ուկրաինա (10 հազար դոլարի): 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավել է, քան 2020 թվականին: Վրաստանը տարեկան սպառում է մինչև 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է սոսկ 15 տոկոսով: Մնացածը ներմուծում է, որի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա տարիներին պլանավորում են աճեցվող ցորենի ծավալը մեծացնել սպառվող քանակի 15 տոկոսից մինչև 50 տոկոս: Գարին, ինչպես ավելի վաղ նշել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, այս պահին արտահանվում է Իրաք և Իրան: Ընթացիկ տարում հանրապետությունում մտադիր են հավաքել 60 հազար տոննա գարի, այդ արտադրանքի ավելի քան 2,5 հազար տոննան արդեն ուղարկվել է արտահանման: Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները