Լև Տլոստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ` Սյունիքի մարզի դպրոցականների համար

 Ամառային արձակուրդներին ընդառաջ հրաշալի նորություն Սյունիքի մարզի դպրոցականների համար: 2022 թվականի հունիսի 5-ին «Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր Լև Տոլստոյի անվան գրական և գեղարվեստական մրցույթ դպրոցականների համար:
 
Որպես մրցույթի թեմաներ են ընտրվել ռուս մեծ գրողի «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» եռագրությունը,  «Պարահանդեսից հետո» և «Ինչով են մարդիկ ապրում» պատմվածքները։
 
Ի՞նչ պետք է անել։ Անհրաժեշտ է կարդալ այս ստեղծագործություններից մեկի բնօրինակը: Դրանից տպավորված գրել նոր պատմություն (էսսե) ռուսերենով կամ նկարել:
 
Մրցույթին կարող են մասնակցել պետական, մասնավոր, լրացուցիչ ուսումնական հաստատությունների և ստեղծագործական կենտրոնների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է ս․ թ․ հոկտեմբերի 15-ը, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն հուլիսի 15-ին։
 
Իսկ ի՞նչ կստանան հաղթողները։ Մրցույթի ժյուրին կընտրի 15 լավագույն աշխատանքները և հեղինակների հետ կանցկացնի հարցազրույց, ինչի արդյունքում պարզ կլինի, թե ովքեր են առաջին երեք հորիզոնականներ զբաղեցնողները։ 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա 500 000 դրամ մրցանակ, 2-րդ հորիզոնականը` 400 000 դրամ, 3-րդ հորիզոնականը` 300 000 դրամ։
 
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակային ֆոնդ, և լավագույն 15 աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ։ Հաղթողներ կընտրվեն համամասնորեն Սյունիքի մարզի բոլոր համայնքներից։
 
 Աշխատանքները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին։ Իսկ մանրամասների համար խնդրում ենք այցելել Литературный и художественный конкурс имени Л. Толстого ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել 098398448 հեռախոսահամարին։
 
 
     
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները