«Նախկիններ-ներկաներ» դիսկուրսից անդին. Չալաբյանը հավակնում է երրորդ ուժի

Հայաստանը խարխափում է «նախկիններ-ներկաներ» հակամարտության ճիրաններում։ Թե՛ իշխանությունը, և թե՛ ընդդիմությունը ամեն ինչ անում են, որ քաղաքական դիսկուրսը դուրս չգա այդ շրջանակներից, այդպես ավելի հեշտ է, հնարավոր է սև-սպիտակ հակադրության ֆոնին պահպանել քաղաքական ազդեցությունը Հայաստանում և շարունակել իշխել կամ քաղաքական մեծ ազդեցություն պահպանել։ 

Ըստ էության, տարիներ շարունակ Հայաստանում երեք քաղաքական հոսանքների կողմնակիցներ են ձևավորվել՝ «նախկիններ», «ներկաներ» և «երրորդ ուժ»։ Եթե «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը տարածվում է միայն բացառապես հայհոյանքի, անտագոնիզմի, միմյանց վիրավորելու և դավաճան հանելու թեզերի շուրջ, ապա երրորդ ուժը, ինչպես ակնկալում են մարդիկ, ներկայացնում է ծրագրեր, չի հայհոյում, որևէ մեկին չի պիտակավորում, երկրի զարգացման հստակ տեսլական է ներկայացնում։ Նույնիսկ այսօր իշխանությանը մերձ կանգնած քաղաքական ուժերը, որոնք ժամանակին երրորդ ուժի անհրաժեշտության քարոզ էին տանում, իրենք էլ փորձում են դուրս չգալ առկա արատավոր դիսկուրսից, թեպետ հստակ հասկանում են, թե որն է իրական և արդյունավետ զրույցը Հայաստանի ապագայի վերաբերյալ։ 

Այսօր Հայաստանում միակ հոսանքը, որը կարելի է տեղավորել երրորդ ուժի շրջանակներում, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ու նրա կողմնակիցներն են։

Մայիսից կալանքի տակ գտնվող Չալաբյանը հոդվածների շարքով է հանդես եկել, ներկայացրել իր հստակ տեսլականը Հայաստանի արդիականացման, ռազմականացման, հայահավաքի, «Ազգային նոր պակտի» վերաբերյալ, որևէ քննադատություն, որևէ պիտակավորում և վիրավորանք նրա հոդվածներում չկա, մինչդեռ նա հենց պետք է ամենաշատը պիտակավորեր և հայհոյեր, քանի որ արդեն գրեթե 2 ամիս Նիկոլ Փաշինյանի կամքով գտնվում է անազատության մեջ։ Փոխարենը Չալաբյանը ներկայացնում է գործողությունների հստակ և արդյունավետ ծրագիր, որի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը շանս ունի վերագտնելու իրեն։

Փորձագետներն անկեղծորեն զարմանում են, որ նույնիսկ այն քաղաքական ուժերը և անձինք, ովքեր տարիներ շարունակ խոսել են երրորդ ուժի անհրաժեշտության մասին, այսօր չեն կանգնում Ավետիք Չալաբյանի կողքին, չեն բարձրաձայնում նրա տեսլականի արդյունավետությունն ու իրատեսությունը։ Խնդիրը պարզապես այն է, որ հավաքական նախկին ու ներկա դիսկուրսից դուրս իրենց հռչակող միավորումներն իրականում նույնպես անտագոնիզմի և առավելապաշտության ճիրաններում են և իրենք էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են ուզում իրականում։ 

Փոխարենը ողջամիտ գաղափարները, ներկայացված ծրագրերը մնում են թղթի վրա և հասանելի են դառնում հանրության մի փոքր ադեկվատ զանգվածին։ Ավետիք Չալաբյանը հեծանիվ չի հորինել, նա ընդամենը մատչելի շարադրել է իր տեսլականը, որը շահեկանորեն տարբերվում է թե՛ գործող ապիկար իշխանության պատկերացումներից, և թե՛ ընդդիմության կոշտ և հայհոյախառն ու պաթոսախառը հռետորաբանությունից։ Նա ընդամենը ուղիներ է ներկայացնում, թե ինչպես կարելի է ստեղծված պայմաններում առավելագույնը հասնել Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այս առումով շատ ավելի տրամաբանական կլինի նրա շուրջ համախմբվելու հանրության ձգտումը։

Արմեն Գալստյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Ամենաընթերցվածները