Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում hուլիսի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում hուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: