Թոշակառուները՝ ընտրության առջև. ինչպե՞ս ստանալ հասանելիք հետվճարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության որոշմամբ, ինչպես հայտնի է,  հուլիսի 1-ից թոշակառուները և նպաստառուները  վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից  կարող են 10 % հետվճար ստանալ: Այս  մասին մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ, թեպետ այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե քանի բանկ է իրականում մասնակցելու ծրագրին: Այժմ ընդամենը 3 բանկ է ներգրավված ծրագրում: Որոշումն արդեն շուրջ 7 օր է՝ ուժի մեջ է ու արդեն քաղաքացիների մոտ անորոշություններ և մտահոգություններ կան: Վերջին մի քանի օրերին «Փաստ» օրաթերթը թոշակառուներից, նպաստառուներից զանգեր է ստանում: Նրանց հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ծրագրից օգտվելու ցանկություն կա, բայց ստիպված են այդ դեպքում այլ բանկի շահառու դառնալ, ինչը, որոշ մարդկանց համար, իրենց խոսքերով, ոչ այդքան ցանկալի, նաև հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է: Ի դեպ, մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ որևէ կառույցից հստակ պատասխան չեն ստանում ու չգիտեն՝ ի՞նչ անել այս դեպքում:

Հարցի առնչությամբ փորձեցինք հասկանալ, թե բանկերի՝ ծրագրին միանալու գործընթացը շարունակակա՞ն է, այլ բանկեր նախատեսո՞ւմ  են արդյոք միանալ ծրագրին, և այս տեսանկյունից ի՞նչ սպասեն թոշակառուներն ու նպաստառուները: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին: ԿԲ-ից հայտնել են նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, թե այդ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։ Իսկ թե ի՞նչ անեն այս դեպքում թոշակառուներն ու նպաստառուները, նշեցին, որ հարցի հասցեատերը ՀՀ ԿԲ-ն չէ՝ առաջարկելով դիմել նախարարություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում ևս ընդգգծեց, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին. «Ինչպես նախապես ծանուցել ենք քաղաքացիներին, պետությունը՝ ի դեմս նախարարության, պատրաստակամ է համագործակցել մյուս բոլոր բանկերի հետ ևս, եթե իրենց կողմից ևս լինի պատրաստակամություն: Այն, որ հուլիսի 1-ից մեկնարկել է ծրագիրը ու այս պահին համագործակցող բանկերը 3-ն են, դա դեռ չի նշանակում, որ այդ ցանկը համալրման շարունակականություն չի ենթադրում: Ցանկացած պահի, եթե այլ բանկ հետաքրքրություն կունենա մասնակցել պետություն- մասնավոր հատված համագործակցության, նախարարությունը պատրաստակամ է իրենց ևս ընդգրկել այս համագործակցության շրջանակում: Ինչ վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ բանկի քարտապան են, նախապես ծանուցել ենք և հիմա էլ շարունակում ենք ծանուցել, որ յուրաքանչյուր պահի, եթե ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակները կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու մի քանի օրվա ընթացքում դառնալ այլ բանկի քարտապան»:

Դիտարկմանը՝ իսկ եթե ցանկություն չկա բանկը փոխելու, մնում է սպասե՞լ մինչև մյուս բանկերը կա՛մ կմիանան, կա՛մ չեն միանա ծրագրին, Զ. Մանուչարյանն արձագանքեց. «Այդպես է ստացվում, որովհետև այլընտրանքային տարբերակը դա է: Ամեն դեպքում, քաղաքացիներն իրենք են որոշում. եթե ուզում են օգտվել ծրագրից, ապա կարող են մոտենալ ու ցանկացած պահի փոխել իրենց սպասարկող բանկը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները