Պոլսո Հայոց պատրիարքը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցը եղավ խաղաղության վերաբերյալ մեր հույսերը ծաղկեցնող տոնական նվեր մեր աշխարհի համար, որ վրդոված է պատերազմի լուրերով: Աղոթող եմ, որ հաղթեն դիվանագիտական խաղաղարար միջոցները, և ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը: Մաղթում եմ, որ այս հեռախոսազրույցը պատճառ դառնա որպեսզի բարեկամական նոր էջ բացվի հազարամյա հայ-թուրքական հարաբերությունների մեջ»:
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահն երեկ առաջին անգամ զրուցել են հեռախոսով։ Երևանն ու Անկարան ճիշտ նույն հաղորդագրությունն են տարածել՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: