Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման բոլոր փուլերը տեղի են ունենալու պետական պարտադիր ընթացակարգերի պահպանմամբ. Ի.Տոնոյան

 Հիսուսի արձանի թեման կրկին փոթորկել է հասարակությանը, մարդիկ օրեր շարունակ քննարկում են Հատիս լեռան պատմամշակութային արժեքը, էկոլոգիական խաթարման խնդիրները եւ արձանը կառուցելն անգամ եկեղեցու դեմ ուղղված քայլ են համարում։ Մենք զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։

 -Նախորդ շաբաթ Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան գագաթին հայտարարեց Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի մասին, սակայն հետո ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել այդ մասին, և կոչ արեց դադարեցնել շինարարությունը: Ի՞նչ փուլում է այժմ գործընթացը: 

-Նախ սկսենք նրանից, որ արձանի շինարարությունը չէր մեկնարկել, որ դադարեցվեր: Տեղի էր ունեցել խորհրդանշական արարողություն, և, ինչպես արդեն իսկ հայտարարել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման բոլոր փուլերը տեղի են ունենալու պետական պարտադիր ընթացակարգերի պահպանմամբ։ Սա ցանկությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ չի պայմանավորվում։ Սա օրենքի պահանջ է, և ցանկացած երկրում նման խոշոր նախագծի իրականացումն անհնար է առանց պետական ընթացակարգերի պահպանման: Մենք շարժվում ենք այս ճանապարհով: Ինչպես նաև հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ մենք դիմել ենք պատկան մարմիններին` ստանալու համապարփակ մասնագիտական վերլուծություններ ու թույլտվություններ` շինարարական աշխատանքները սկսելու համար: Այնպես որ՝ մենք օրենքով սահմանված ընթացակարգերով անում ենք մեր աշխատանքը: 

-Ձեզ համար սպասելի՞ էր հիմնարկեքի արարողությունից հետո քննադատությունների այս մեծ ալիքը:

-Հետաքրքիրն այն է, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի, կազմակերպության ներկայացուցիչների, արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումից անմիջապես հետո տարբեր շրջանակների կողմից, այդ թվում` միմյանց հակադիր, միաժամանակ սկսվեցին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման գաղափարի վարկաբեկման փորձեր։ Տպավորությունն այնպիսին է, որ տարբեր շրջանակների՝ Գագիկ Ծառուկյանի դեմ խոսելու շահերն ուղղակի համընկան։ Ուղղակի առիթ էր պետք կուտակված մաղձն արտանետելու համար։ Արձանն ընդամենը առիթ էր, և նման առիթ կարող էր հանդիսանալ ցանկացած այլ թեմա։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն և շարժվում առաջ։ Քրիստոսի և քրիստոնեական արժեքների գաղափարը սովորաբար հասարակություններում համերաշխության, հանդուրժողականության և հաշտեցման առանցքում է։ Ցավոք, Հայաստանում նույնիսկ այդ գաղափարն են փորձում դարձնել պառակտման պատրվակ։ Ամենազարմանալին այն է, որ հնչում են «դեմ» կարծիքներ, թե արձանը կարող է հանգեցնել Հատիս լեռան հարակից բնակավայրերում ենթակառուցվածքների բուռն աճի՝ հյուրանոցներ, ճանապարհներ, սպասարկման, ժամանցի և հանգստի նոր համակարգերի ձևավորմանը։ Թե որն է սրա վատը՝ բանականության սահմաններում հնարավոր չէ հասկանալ։ Ուղղակի նշեմ, որ դրա այլընտրանքը չքավորությունն է, աշխատատեղերի բացակայությունը, արտագաղթը։ Հանրային տրամադրությունների ուսումնասիրման բոլոր աղբյուրները վկայում են, որ մեր հասարակության ակնհայտ մեծամասնությունը դրական է վերաբերվում Քրիստոսի արձանի կառուցման գաղափարին։ Եվ սա ամենակարևորն է։

 -Տիկին Տոնոյան, հիմնարկեքի արարողության ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհստակեցրեց, թե որքան ներդրում է անելու այս նախագիծը կյանքի կոչելու համար: Դուք ունե՞ք հաշվարկներ, թե որքան գումար է անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար: 

- Ավելին, քան ասել է պարոն Ծառուկյանը, չեմ կարող ասել: Իսկ պարոն Ծառուկյանն ասել է՝ կծախսվի այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում վեր հառնող Ամենափրկչի արձանը` իր հարակից ենթակառուցվածքներով հանդերձ, լինի լավագույնն աշխարհում: Պետք է ասեմ միայն, որ այս մեգանախագիծն իրականացվում է բացառապես Ծառուկյան ընտանիքի ֆինանսական միջոցներով։ Աշխատանքի ահռելի ծավալ է հարակից ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի ապահովման հատվածը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ արվել են: Մի առիթով ասել եմ, նորից եմ վերահաստատում՝ այս նախագծի իրականացումը որևէ անձնական, ընտանեկան կամ կոմերցիոն շահ չի հետապնդում և չի կարող հետապնդել։ Այս գաղափարը բացառիկ հնարավորություն է՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու և աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր հյուրեր ընդունելու համար։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները