«Ծնվեց… ». լավ լուր Գալեյան ընտանիքում
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գալեյանի քույրը՝ Կարինե Գալեյանը: Երեխային անվանակոչել են եղբոր՝ Մխիթարի անունով:
Մխիթարը զորակոչվել էր բանակ 2019 թ հունվարի 17-ին: Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Թշնամու ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է հոկտեմբերի 1-ին։