Տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի դստեր հարսանիքը. ովքեր են եղել հյուրերը

Անցած շաբաթ տեղի է ունեցել  գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը։ Փեսացուն Արմավիրից է, շարքային, անհայտ ընտանիքի որդի։ Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Էջմիածնի նորաբաց «Դվին» ռեստորանում։ Մասնակցել են բազմաթիվ ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, ՀՀԿ տիկնայք, ինչպես նաեւ՝ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում՝ Մուրազ Սարուխանիչ Սարգսյանը։ Հարսանիքին ներկա են եղել նաեւ բազմաթիվ հադրութցիներ, քանի որ Մանվել Գրիգորյանն արցախյան առաջին ազատամարտին ղեկավարել է Հադրութի պաշտպանական մարտերը եւ կենդանության ժամանակ դարձել հադրութցիների կուռքը։

Հարսանիքի հյուրերից են եղել նաեւ «Երկրապահի» անդամներ, իսկ քավորը եղել է Կենտրոնի ԵԿՄ կառույցի նախկին ղեկավար Սերգեյ Գասպարյանը։ Հարսանիքն աչքի է ընկել բազում հուզիչ դրվագներով․ հիշել են գեներալին, կենացներ ասել, իսկ ամենահուզիչը եղել է այն պահը, երբ եկեղեցում պսակադրությունից հետո դուստրը ցանկություն է հայտնել հարսանեկան զգեստով այցելել հայրիկի շիրմին։ Նրան ուղեկցել են ներկա գտնված բոլոր հյուրերը։ Հարսանիքը վարել է Ավետ Բարսեղյանը:

դիտվել է 819 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները