Ի՞նչ ճակատագիր կունենա պետությանը նվիրաբերված, ապա վաճառված «Գոլդեն փելես» հյուրանոցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը Արմեն Ավետիսյանի կողմից 2019-ին նվիրաբերվեց պետությանը, և միայն 2,5 տարվա ջանքերից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել այն։ Գնորդը Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» կազմակերպությունն է: Մինչ այդ խոսակցություններ կային, որ հյուրանոցը սկսել է ավիրվել: Իսկ ի՞նչ վիճակում է այն հիմա: Հյուրանոցների գործադիր տնօրեն, «Project Inter-Invest»-ի զբոսաշրջության բաժնի ղեկավար Մահմուդ Սաադը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ սկսել են հյուրանոցի վերանորոգման աշխատանքները:

«Համապատասխան փոփոխություններ ենք կատարում, որպեսզի այն էլ ավելի հարմարավետ դառնա մեր բոլոր հյուրերի համար: Շինարարական տարաբնույթ աշխատանքներ ենք կատարում, ջրահեռացման համակարգն ենք թարմացնում, ընդունարանը, ռեստորանը, բայց կային, օրինակ` սենյակներ, որտեղ մեծ փոփոխություններ չենք կատարել»,- ասաց նա:

Մահմուդ Սաադը նաև տեղեկացրեց, որ հյուրանոցը վերանվանվելու է «Mercure Tsaghkadzor Hotel»: «Սա լինելու է «Mercure» բրենդի առաջին հյուրանոցը Հայաստանում։ «Գոլդեն փելես» հյուրանոցի վերածնունդը հնարավոր է դարձել միջազգային «Accor» հյուրանոցային խմբի և «Project Inter-Invest» ընկերության միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»,- նշեց պարոն Սաադը՝ հավելելով, որ դեռ շատ անելիք ունեն:

«Նաև ներքին հարդարման աշխատանքներն ենք սկսելու, որը նույնպես իրականացնում ենք «Accor» ընկերության հետ խորհրդակցելով, ամեն ինչ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելով: Ներկայում աշխատում ենք նախագծի վրա և երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք, թե ինչպիսին է լինելու սենյակների դիզայնը, ներքին հարդարումը և ոչ միայն: Հուսով եմ, որ բոլոր աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ, և դեկտեմբերին հյուրանոցը կբացի իր դռները:

Անում ենք առավելագույնն այդ ժամկետներում բոլոր աշխատանքներն ավարտելու համար, տեմպ ենք հաղորդել մեր աշխատանքներին: Իրականում բավականին կարճ ժամկետներում արդեն իսկ հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել` վերադասավորումներ, փոփոխություններ, նորոգում և այլն»,- տեղեկացրեց Մահմուդ Սաադը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները