Արտակարգ դեպք Աշտարակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը: Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային բաժանմունքի ծառայողները՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սահմանազատել են տարածքը, այդ ընթացքում էլ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ բանակցություններ են սկսվել այդ տղամարդու հետ:

Որոշ ժամանակ անց այդ տղամարդը մարտական նռնակով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն նռնակի օղակը դեռևս վնասազերծված չէ:

Այս պահին նրա հետ ոստիկանների բանակցությունները շարունակվում են, իսկ նա պահանջ է ներկայացրել՝ ասելով. «Եթե երեխաներիս չտեսնեմ, նռնակը գործի եմ դնելու»:

Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը, ով ամուսնալուծված է, պահանջում է, որպեսզի նախկին կինը թույլատրի, որ ինքը տեսակցի իր երեխաներին: Նախաքննության շահերից ելնելով, տղամարդու և կնոջ ինքնությունները չենք հրապարակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 662 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները