ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է զինամթերքով լի ինքնաթիռը պայթում վթարի հետևանքով

Հունաստանում կործանված ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

«Ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն տեղի պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցներին:

Ինքնաթիռի բեռի անհայտ նյութով թունավորության պատճառով տարհանել են հրշեջներին, բժիշկներին և տեղի բնակիչներին։
Նաև վթարի վայրին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից, փակել պատուհանները և կրել պաշտպանիչ դիմակներ։ Իշխանությունները դեռևս չեն կարողացել պատասխանել, թե արդյոք վթարի ենթարկված ինքնաթիռում վտանգավոր քիմիական նյութեր են եղել։

Պագայոյի մունիցիպալիտետի քաղաքապետ Ֆիլիպոս Անաստասիադեսը հայտնել է, որ երկու ժամ շարունակ պայթյուններ են լսվել ինքնաթիռի կողմից։

Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին։ Այն Սերբիայից Հորդանան էր թռչում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ, ուղևորներ չեն եղել։ Հայտնի է, որ ինքնաթիռի շարժիչները խափանվել են, ինչից հետո օդաչուն վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Կավալայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից։

Փրկարարների տվյալներով՝ ինքնաթիռում ութ մարդ է եղել, բոլորը մահացել են։

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները