Մոսկվան համաձայնեց Ալիեւի պահանջների հետ

Մենք կոնկրետ արդյունքների չենք հասել,- ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին՝ մեկնաբանելով Թբիլիսիում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումը։ – Դրանց չի կարելի հասնել մեկ փուլով, ասել է Իլյա Դարչիաշվիլին Առաջին ալիքին տված հարցազրույցում։ «Սակայն ստեղծվել է ԱԳ նախարարների միջև ուղիղ երկխոսության նախադեպ։ Չեն հստակեցվել նաև հետագա շփումների ժամկետները», ասել է նախարարը։

«Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունը ադրբեջանա-հայկական տարաձայնությունների լուծման ամենաապահով ճանապարհն է»։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով արտգործնախարարների Թբիլիսիում կայացած հանդիպումը։

Հայկական կողմը հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կարգավորումը պետք է տեղի ունենա՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտն ու ներուժը՝ իր մանդատի շրջանակներում։ Բաքվի նախարար Բայրամովն ասել է, որ հանդիպման ժամանակ առաջարկել է կարգավորումը կառուցել պատերազմի հետևանքով ստեղծված իրողությունների հիման վրա։

Արցախյան հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և իրողությունների հիման վրա տարբեր բաներ են։ Նման տարբերությամբ դժվար թե հնարավոր լինի արդյունքի հասնել։

Բլինքենի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Թբիլիսիում կայացած հանդիպման նպատակը ոչ թե այդ հակասության հաղթահարումն էր, այլ երկկողմ ձեւաչափը։ Հանդիպման նախօրեին Երեւան այցելեց ԱՄՆ ԿՀՎ տնօրենը, իսկ Ալիևը Ռուսաստանին հորդորեց կատարել իր պարտավորությունները՝ հասնել Արցախից հայկական ուժերի դուրսբերմանը, «փակել» Մինսկի խումբը և «համոզել» Հայաստանին չխոսել կարգավիճակի մասին։ Մոսկվան չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունները, փոխարենը Բաքվում իր դեսպանին ուղարկեց Շուշի՝ դրանով իսկ ցույց տալով, որ համաձայն է Ալիեւի պահանջների հետ։
LRAGIR.AM

դիտվել է 832 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները