Իսպանիայում և Պորտուգալիայում շոգից զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Իսպանիայում և Պորտուգալիայում շոգից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը: Ըստ AFP-ի՝ Մադրիդում ջերմաստիճանը հասել է 39 աստիճանի: Երկրի արևելքում գտնվող Դոն Բենիտոյում գրանցվել է ռեկորդային բարձր՝ 43,3 աստիճան:

Օդերևութաբանները երկարատև ջերմային ալիք են կանխատեսում: Մտավախություն կա, որ շոգը 20 օր և ավելի կպահպանվի  շատ շրջաններում՝ Պորտուգալիայից մինչև Կենտրոնական Ֆրանսիա և Հարավարևելյան Եվրոպայի տարածքներ: Խոսքը վերաբերում է Հունգարիայի, Արևելյան Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Հարավային Ռումինիայի ու Հյուսիսային Բուլղարիայի մի շարք տարածքներին։ Շոգը կարող է տևել մինչև հուլիսի վերջ և շարունակվել օգոստոսին:

Այս ֆոնին հրդեհներ են մոլեգնում Ֆրանսիայում, Հունաստանում, Պորտուգալիայում և Իսպանիայում, տասնյակ քառակուսի կիլոմետր տարածք է այրվել, հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ ստիպված լքել են իրենց բնակության և հանգստի վայրերը, զոհվել է մի քանի փրկարար։

Սա արդեն երկրորդ շոգն է Հարավարևմտյան Եվրոպայում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Գիտնականներն էքստրեմալ ջերմաստիճանի պատճառ են համարում կլիմայի փոփոխությունը և կանխատեսում են ավելի հաճախակի երաշտ:

Մեծ Բրիտանիայում հուլիսի 16-ին գումարվել է ազգային ճգնաժամային շտաբ։ Ավելի վաղ օդերևութաբանական վարչությունն առաջին անգամ երկրի որոշ շրջաններում հայտարարել էր շոգի ամենավտանգավոր՝ «կարմիր» նախազգուշացում։

Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում, հիմնականում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող շրջաններում, բարձր ջերմաստիճանի պատճառով իշխանությունները հայտարարել են տագնապի բարձր մակարդակ։ Սպասվում է մինչև 41 աստիճան տաքություն, որը կշարունակվի ևս մի քանի օր։

Այս շաբաթ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 40 աստիճան նաև Գերմանիայում: Երկրի իշխանությունները զգուշացրել են, որ որոշ շրջաններում երաշտի պատճառով կարող է ջրի պակաս լինել։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները