Ես մի ընկեր ունեի՝ Նիկոլ անունով

Ընկերոջս՝ Դավիթ Վարդանյանի մահվան 40-րդ օրվա արարողությանը հանդիպեցի Միշա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի հորը:

Նա պատմեց, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը  ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել:

Նման հարցի գոյությունն արդեն իսկ արժեզրկում էր պատասխանը. Մարտին Գալստյանը հո չէ՞ր խաբի , թե իրեն ստիպել են, որ նման բան փոխանցի Արա Չալաբյանին:
Նիկոլին հարցը գրելիս՝ մարդկային հարաբերություններից մի մեծ պատ փլվեց:
Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան:
«Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,-պատասխանեց Փաշինյանը:
«Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց  չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»:
Նա շարունակում էր նույն բանը՝  «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:
Փաստորեն, չեղած տեղը,  Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ  ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից:
Կոնկրետ հերթական քաղաքական հետապնդումն է: Անմեղ մարդկանց հետապնդելով՝ մեկին փակելով, մյուսին՝ աշխատանքից ազատելով, Փաշինյանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. եթե իշխանական քո համակարգն այնպիսին է, որ ցանկացած պահին անմեղ մարդուն կարող ես պատժել, շատերը սկսում են վախենալ և զգուշանալ, որ նույնը կարող է յուրաքանչյուրի հետ պատահել:
Եթե Ավետիք Չալաբյանի վրա գործ են սարքում, ուրեմն եղբայրն էլ իրավունք չունի աշխատել պետական համակարգում՝ անկախ նրանից, որ ոլորտի  բարձրակարգ մասնագետ է, իսկ աշխատանքը՝ ապաքաղաքական: Արա Չալաբյանի հետևից է ընկել՝ չպատկերացնելով, որ իր այս քայլով ինքն էլ  ապացուցում է, որ Ավետիք Չալաբյանի հանդեպ գործը սարքած է, քաղաքական հետապնդում է:

Բոլոր բնագավառները ձախողելով՝ պետությունը կորցնելու ընթացքի մեջ ենք, իսկ  Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ միտված է բացառապես իր իշխանությունը պահելուն: Կլինի օլիգարխներին մինչև 2018 թվականի՝  ելման կարգավիճակին բերելով, իրավապահ համակարգն իր պես չմտածողների դեմ կիրառելով, ամեղ մարդկանց հետապնդելով:

2018  թվականին իշխանությունը փոխեցինք, որ ազատվենք ագահ, հիմար, կոռումպացված ու փտած ռեժիմից ՝ վստահ լինելով, որ նման մակարդակի խնդիրների չենք բախվելու, ամենօրյա  աշխատանքով, քայլ առ քայլ կորցրածը վերականգնելու ենք : Այդ ամենը չստացվեց. բոլոր խնդիրները խորացան, պատերազմում պարտվեցինք : 
Ի լրումն՝  ձեռք բերեցինք Շվարցի ձևակերպմամբ՝ շարքային մի վիշապի:

Վահե Վարսանյան

hetq.am

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները