ԿԲ-ն ՀՀ-ում դե ֆակտո երբեք չի եղել անկախ կառույց, մոռանանք դրա մասին. Նաիրի Սարգսյան

Hetq.am-ը հրապարակել է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանի նամակը, որում վերջինս խոսում է այն մասին, որ Միշա Չալաբյանը՝ Ավետիք Չալաբյանի հայրը պատմել է իրեն, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը  ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը.

«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց  չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:
Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ  ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից»,- ասվում է նամակի մեջ:

 
Տնտեսագետ, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի համոզմամբ՝ երևույթը շատ տգեղ և վատն է.
 
«Ես չեմ ճանաչում ոչ Ավետիք Չալաբյանի եղբորը, ոչ էլ գիտեմ նրա մասնագիտական կարողությունները։ Չեմ կարող այդ առումով արձագանք տալ, սակայն ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ անձնակազմին կամ ընդհանրապես պետական ծառայողներին քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելուն, ընդհանրապես շատ վատ երևույթ է, որը և տարիներ շարունակ կա Հայաստանում և գործում է։ Պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ն չի զարգանում և շարունակում է անընդհատ անկում գրանցել։ Դե յուրե ԿԲ-ն անկախ կառույց է, բայց դե ֆակտո այն երբեք չի եղել ՀՀ-ում անկախ կառույց, մոռանանք դրա մասին։ Ապագայում կամք և հայրենասիրություն ունեցող ղեկավարի դեպքում կարող ենք հասնել այդ մակարդակին։
 
Սա նորություն չէ, այս կառավարությունը նույնպես շարունակում է նույն ձևով, որևէ զարմանալու բան չկա։ Մենք վաղուց պետք է դադարեինք զարմանալ այս կառավարության քայլերից։ Եթե դրդապատճառները իրականում քաղաքական են, դա ազդում է ՀՀ հեռանկարի, զարգացման և հզորացման վրա, և սա մեսիջ է ՀՀ-ի քաղաքացուն և բնակչությանը, որ Հայաստանը չի զարգանալու։ Հայաստանը պետք է մի խումբ անձանց, և այդ անձինք կլինեն նրանք, ովքեր այդ պահին կլինեն իշխանություն, ում համար էլ օգտագործվում են բոլոր ռեսուրսները»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը։
 
Մարիամ Նալբանդյան
դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները