AquaYan. լավագույն ընտրությունը ձեր ընտանիքի և փոքրիկների համար

Ջուրը մարդու օրգանիզմի առողջության հիմքն է և պատահական չէ, որ մեր օրգանիզմը մոտ 80 տոկոսով կազմված է հենց ջրից: Ջուրը բոլոր կարևոր օրգանների լիարժեք գործունեությունն ապահովող հիմնական տարրն է, ապահովագրում է օրգանիզմը հոդերում ցավային զգացումներից, գլխացավերից, պաշտպանում տարատեսակ հիվանդությունների զարգացումից, իհարկե, եթե այն մաքուր և թարմ է:
 
AquaYan-ը Կաթնաղբյուրի լեռներից եկող մաքուր ջուր է, որը ֆիլտրվում է գերժամանակակից սարքավորումներով, ինչի շնորհիվ էլ պահպանում է իր յուրօրինակ բաղադրությունը.
 
«Ջուրն անցնում է քառակի ֆիլտրացիա: Առաջին փուլում հարստացվում է օզոնով, որից հետո մաքրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով, այնուհետև՝ ածխային ֆիլտրերով, իսկ վերջում արդեն սովորական ֆիլտրացիա է կատարվում: Այս ամենը կատարվում է առանց որևէ հավելումների, ինչի շնորհիվ ջուրը պահպանում է իր որակական բոլոր հատկանիշները, ունի փափուկ և նուրբ համ:
 
Շշալցումը կատարվում է բարձր որակով, ամեն ինչ ավտոմատացված է, մարդկային միջամտություն գրեթե չկա: Աշխատակիցներն ուղղակի վերահսկում են, որ շշալցումը նորմալ կատարվի: Շիշը նույնպես շատ բարձր որակի է, արտաքին տեսքն էլ՝ բավականին աչք շոյող, ինչպես փաստում են մեր սպառողները»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է գործարանի տնօրեն Տիգրան Միրզոյանը:
 
May be an image of 1 person, bottle and body of water
 
Գործարանն աշխատում է վաղուց, բայց «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունն այստեղ աշխատում է դեկտեմբերից.
 
«Ջրի գործարանը գտնվում է Աբովյանի Բալահովիտ գյուղում, ունի 40-ից ավելի աշխատողներ՝ Աբովյանից և հարակից շրջաններից: 
 
Մեր արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանում ենք ԵԱՏՄ երկրներ: Մոտ ապագայում մտածում ենք նաև եվրոպական շուկա մուտք գործելու մասին, առաջին հերթին՝ Գերմանիա»: 
 
May be an image of drink and body of water
 
Ընկերությունը սպառողին առաջարկում է նաև AquaYan-ի գազավորված տարբերակը.
 
«Գազավորված ջրի մեջ ամեն ինչ գալիս է ջրի որակից: Ճիշտ է, մեր ջուրը հանքային չէ, սովորական գազով է գազավորված, բայց հենց ջրի բացառիկ հատկանիշների շնորհիվ որակապես գերազանց է, ինչը ֆիլտրերի, մեր արտադրամասի մաքրության, պարտաճանաչ և բարեխիղճ աշխատանքի, ամեն ինչ ժամանակին, ճիշտ անելու արդյունքն է:
 
Այն օգտակար է օրգանիզմի նյութափոխանակության և մարսողական համակարգի կարգավորման համար»:
 
Մարիամ Նալբանդյան
դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները