Երկրաշարժ ՝ 5,5 մագնիտուդով
Այսօր Իրանի հարավում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Լենգե քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: