Ավտովթար-հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կան վիրավորներ

Այսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթոար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտ բախվել են 30-ամյա Արման Հախնազարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Արմեն Եդիգարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռկվել։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով կանխել կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

 

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցում հետազոտվելու։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա հերթապահ Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր չեն ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, մինչդեռ նրանք պարտավոր էին գային դեպքի վայր, պահեին դեպքի վայրում անվտանգությունը, մինչև ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով կտեղափոխվեին պահպանվող հատուկ տարածք, ու ճանապարհային ոստիկանների՝ դեպքի վայր չգալու պատճառով էլ, երբ քննիչը գործողություններ էր վարել ու դուրս եկել վթարի վայրից, մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված BMW-ին։ Իսկ եթե ճանապարհային ոստիկանները բարեհաճեին և դեպքի վայր, ապա երրորդ ավտոմեքենան կնկատեր, որ տարածքը սահմանազատված է, և վթարը տեղի չէր ունենա։

Այս դեպքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը պետք է հետևություններ աներ, թե ինչու վերջին ժամանակահատվածում 2-րդ սպայական գումարտակի որոշ ճանապահային ոստիկաններ չեն մեկնում վթարի վայր՝ պատճառաբանելով, թե՝ մենք այնտեղ անելիք չունենք, դա քննիչների գործն է։ Իսկ քննիչը ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկը չունի, որ դեպքի վայրում իր հիմնական գործը թողնի, տարածք սահմանազատի։

Երևի, որոշ ճանապարհային ոստիկաններ մտածում են, որ մի քանի ամիս է մնացել իրենց աշխատանքին հրաժեշտ տալուն, քանի որ պարեկային ծառայություն է արդեն լինելու, դրա համար գուցե բոյկոտում են։ Այստեղ են ասում՝ նման ճանապարհային ոստիկաններին պետք է համազգեստի միջից դուրս շպրտել։

դիտվել է 1152 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները