Ինչու պարտվեցինք պատերազմում

Աշխարհի ամենահզոր բանակ ունեցող պետությունը՝ Խորհրդային Միությունն առանց մի կրակոցի պարտվեց իր հակառակորդին։ Մեր աչքի առջև այն կործանվեց, փլուզվեց, ոչնչացավ, և բանակը չկարողացավ նրան փրկել։ Եվ այդքանից հետո մենք դարձյալ չհասկացանք, որ բանակը չէ, որ հաղթում է կամ պարտվում է պատերազմում։ Չհասկացանք, որ պետությունը, ինչպես և ցանկացած օրգանիզմ, քայքայվում է ներսից, սակայն արտաքին ազդակները մեծ դերակատարում ունեն այդտեղ։ Չհասկացանք, որ պատերազմը, որի մեջ ենք մենք վաղուց․ գաղափարական է։

Երբ երկրի քաղաքացին օտար երկրին ակնածանքով է վերաբերվում, իսկ իր հայրենիքին քամահրանքով, այդ հայրենիքը պարտված է պատերազմում, եթե անգամ ունի հզորագույն բանակ։ Երբ աշխարհում պետություններից վեր գոյություն ունեն անդրպետական, վերպետական կառույցներ, պետությունները, բնականաբար, մեծ կամ փոքր չափով ենթարկվում են այդ կառույցներին։ Հայտնի է, որ երբ որևէ երկրի ուզում են թուլացնել, նրան մտցնում են սպառազինության մրցավազքի մեջ։ Թույլ են տալիս, որ նա երեսուն տարի զբաղվի “բանակաշինությամբ”։ Ոչինչ, որ բանակի պատճառով շատերը գաղթում են հայրենիքից։ Հակասություն է, չէ՞։ Եվ դա հենց սկզբից էր արդպես։ ՛Անկախություն” քաղցր բառը շուրթերին մարդիկ հարյուր հազարներով լքում էին իրենց անկախ հայրենիքը և գնում ձուլվելու օտարության մեջ։

Բանակաշինությունը, եթե նկատել եք, մինչև վերջերս միշտ խրախուսվել է դրսից, որովհետև, ու՞մ պետք է վաճառեն զենքերը, եթե չլինեն բանակները, որոնց սակայն վերացնելը նրանց համար մեկ օրվա խնդիր է, կամ քառասունչորս ողբերգական օրերի խնդիր։ Ինչու մինչև վերջե՞րս, որովհետև հիմա ՆՐԱՆՔ անցնում են արդեն հաջորդ փուլին՝ համաշխարհային համակենտրոնացմանը։ Իսկ մենք ամեն ինչ արել ենք այդ օրը մոտեցնելու համար։ Երբ անկախություն հռչակելու հաջորդ օրը փակում ես “Արվեստ” ամսագիրը և շենքը վաճառում HUGO BOSS -ին, երեսուն տարի հետո հասնում ես այն օրվան, երբ չես ունենում գեթ մեկ կինոքննադատ, որն ի վիճակի է հասկանալու, օրինակ, “Խոստումը” ֆիլմը, և մեկնաբանելու այն մասնագիտորեն, որպեսզի ազգովի չդառնանք ծաղրանքի առարկա, երբ հայի հովանավորությամբ նկարահանվում է մի ֆիլմ, որը թրքական քաղաքականության քարոզչություն է։ Ավելին, դրանից հետո Հայաստանի նախագահն այդ ֆիլմի ռեժիսորին մրցանակ է տալիս։

Եվ դա էլ բավական չէ, նրան այնուհետև հրավիրում են Երևան՝ գլխավորելու այս տարվա Կինոփառատոնի հանձնաժողովը։Ինչ խոսք, ամբողջ այս խեղկատակությունը և ողբերգությունը չէր լինի, եթե այն հեռավոր տարիներին երկիրը ղեկավարեին ոչ թե երիտասարդ հեղափոխականները, այլ իմաստնացած, փորձառու և նշանավոր մարդիկ, որոնք կհասկանային, թե ինչ է բանակը, ինչ է հետախուզությունը և վերջապես ինչ է և ինչի համար է ՄՇԱԿՈՒՅԹԸ։

Կարինե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 533 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները