ՌԴ պաշտպանության նախարարության հրատապ հաղորդագրությունը
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը թևավոր հրթիռներով ԱՄՆ զինամթերքի և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, М777 հաուբիցների պահեստ է ոչնչացրել Խմելնիցկի մարզում։
Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական դիվերսանտների է ոչնչացրել, որոնք Խերսոնի մարզում փորձել են նավերից ափ դուրս գալ:
«Դնեպրի ավազանում բացահայտվել է արագընթաց դեսանտային նավերից ուկրաինական դիվերսիոն խմբերի առաջխաղացում և Խերսոնի մարզի տարածքում ափ դուրս գալու փորձ։
Ուկրաինայի ՌԾՈւ–ի դեսանտային երկու նավ է խոցվել` նավում գտնվող դիվերսանտներով»,– նշված է հաղորդագրության մեջ: